ՈՒրբաթ, 03.05.2024, 14:08Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Մենինգիտ` նորածինների և վաղ մանկական տարիքի


Հիվանդությունների խումբ է, որի դեպքում բորբոքվում են ուղեղի փափուկ թաղանթները։

Էթիոլոգիան ու պաթոգենեզը։ Ըստ առաջացման պատճառների, տարբերում են միկրոբային, վիրուսային, սնկային, թունավոր և այլ մենինգիտներ։ Մենինգիտները կարող են լինել առաջնային (մենինգոկոկային, մի շարք շճային մենինգիտներ) և երկրորդային (ստաֆիլոկոկային, տուբերկուլոզային և այլն)։ «Երկրորդային» մենինգիտ հասկացողությունը ենթադրում է օրգանիզմում առաջնային նախնական օջախի առկայությունը կամ մենինգիտի զարգացումը ընդհանուր վարակի ֆոնի վրա։ Ըստ ուղեղի թաղանթների բորբոքման բնույթի և հյուսվածաբանական պատկերի՝ մենինգիտները լինում են`

 

  1. թարախային
  2. շճային։

 

Վաղ մանկական տարիքի երեխաների մոտ հաճախ նկատվում են ծագման թարախային մենինգիտներ։ Նորածնային և վաղ մանկական տարիքի երեխաների մոտ թարախային մենինգիտի հարուցիչներից են ստաֆիլոկոկը, աղիքային ցուպիկը, հազվադեպ՝ պնևմոկոկը, մենինգոկոկը, սալմոնելան և այլն:

 

Հիվանդության առաջին օրերին մենինգիտի հարուցիչը կարող է հայտնաբերվել քթի ու բկանցքի լորձում, թարախային օջախների արտադրությունում, ողնուղեղային հեղուկում, արյան մեջ և այլն:

 

Երեխայի վարակումը հնարավոր է ներարգանդային զարգացման շրջանում, ծննդաբերության ժամանակ և հետծննդյան (պոստնատալ) շրջանում։ Ներարգանդային վարակի դեպքում հարուցիչը ներթափանցում է ընկերքի միջոցով։ Ծննդաբերական (ինտրանատալ) շրջանում վարակումը կատարվում է ծննդաբերական ուղիներով պտղի անցնելու պահին, երբ ծննդաբերողը հիվանդ է կամ բացիլակիր։ Հետծննդյան շրջանում նորածինը կարող է վարակվել հիվանդ մոր հետ շփվելով, երբ հարուցիչը ընկնում է երեխայի քիթըմպանը։ Վարակումը կարող է տեղի ունենալ նաև ծննդատան պայմաններում, եթե սպասարկող անձնակազմի մեջ կան բացիլակիրներ։

 

Նախատրամադրող գործոններից են շուրջծնական շրջանում նյարդային համակարգի ախտահարումը, հիպոքսիան, գլխուղեղի զարգացման արատները։ Վերջիններս բարձրացնում են արյուն-ուղեղային (հեմատո-էնցեֆալիտիկ) արգելքի թափանցելիությունը, որը նորածինների մոտ առանց այն էլ բարձր է։ Անհաս երեխաները մենինգիտներով անհամեմատ ավելի հաճախ են հիվանդանում, քան հասուն երեխաները։ Նորածինների թարախային մենինգիտը հազվադեպ է լինում առաջնային։ Այն հաճախ զարգանում է սեպտիցեմիայի, սեպտիկոպիեմիայի ժամանակ։

 

Կլինիկան։ Հիմնականում կապված է առաջացնող պատճառի հետ, չնայած երբեմն կարող են լինել նաև որոշ ընդհանուր նշաններ։ Հիվանդության սուր սկզբի դեպքում աչքի են զարնում երեխայի ընդգծված անհանգստությունը, սննդից հրաժարվելը, փսխումը։ Երեխայի հայացքն ուղղված է հեռուն, անտարբեր է, երբեմն վախի արտահայտությամբ։ Հայտնվում են ընդհանուր ցնցումներ, մաշկի գերզգայնություն (հիպերէսթեզիա), վերջույթների դողոց։ Աճում են ուղեղաթաղանթային ախտանիշները՝ փսխման հաճախացում, մեծ գաղտունի լարվածություն և արտափքում, ծոծրակի մկանների կարկամում, Կեռնիգի և Բրուդձինսկու ախտանիշներ։ Նկատվում են ցնցումներ, երբեմն ակնաշարժիչ մկանների պարեզ (շլություն): Տոքսիկոզը բոլոր դեպքերում լինում է արտահայտված։

 

Նորածինների, հատկապես անհասների մոտ արյան փոփոխություններ կարող են չլինել, չնայած հաճախ հայտնաբերվում է նեյտրոֆիլային լեյկոցիտոզ՝ ձախ թեքումով:

 

Վերջնական ախտորոշումը կատարվում է ողնուղեղային հեղուկի քննությամբ։ Զարգացող թարախային մենինգիտի դեպքում ողնուղեղային հեղուկը հաճախ հոսում է մեծ ճնշման տակ, լինում է պղտոր կամ թարախային, բարձր նեյտրոֆիլ պլեոցիտոզով, սպիտակուցների քանակը բարձր է (0,99-12գ/լ), շաքարինը` ցածր (1,66-1,1 մմոլ/լ): Ողնուղեղային հեղուկի բակտերիոլոգիական հետազոտությամբ հայտնաբերվում է հիվանդության հարուցիչը:

 

Բուժումը։ Քանի որ բակտիոլոգիական հետազոտության դեպքում հարուցիչի տեսակի որոշումը, որպես կանոն, պահանջում է երկար ժամանակ, ուստի բուժումը պետք է սկսել անմիջապես՝ հիվանդության ախտորոշումից հետո։ Հաշվի առնելով ստաֆիլոկոկային կամ աղիքային ցուպիկներից առաջացող մենինգիտների ամենամեծ հաճախականությունը նորածինների մոտ, պարտադիր է հակաբիոտիկների կիրառումը։ Տոքսիկոզի երևույթների նվազեցման նպատակով և ուղեղի այտուցի դեմ նշանակվում է համապատասխան բուժում:

 

Բուժման արդյունավետության ցուցանիշն են տոքսիկոզի երևույթների նվազումը, ուղեղաթաղանթային ախտանիշների վերացումը, ողնուղեղային հեղուկի կազմի նորմալացումը։

 

Շատ ծանր դեպքերում ներերակային ճանապարհով կարելի է ներմուծել հորմոններ, որոնք ցուցված են նաև մենինգիտների ձգձգվող ընթացքի դեպքում՝ սպիացումները կանխարգելելու նպատակով։ Բուժման կոմպլեքսում ցուցված են պլազմայի փոխներարկումը, գամագլոբուլինի միջմկանային սրսկումները։ Պարտադիր են B վիտամինների կոմպլեքսի, ասկորբինաթթվի, ռուտինի օգտագործումը։ Շատ մեծ նշանակություն ունեն երեխայի ճիշտ խնամքը, կերակրումը և այլն։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites