ՈՒրբաթ, 03.05.2024, 11:00Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Նեյրրտոքսիկոզ` նորածինների և վաղ մանկական տարիքի


Տոքսիկ համախտանիշը բնորոշվում է միկրոբային տոքսինի կամ վիրուսի նկատմամբ մանկական օրգանիզմի ոչ սպեցիֆիկ, ծանր տիպի պատասխան ռեակցիայով։ Տոքսիկ համախտանիշի այն ձևը, երբ կենտրոնական նյարդային համակարգն առավել չափով է ախտահարվում՝ կոչվում է նեյրոտոքսիկոզ։


Էթիոլոգիայում դեր ունեն շնչական-վիրուսային (գրիպ, պարագրիպ, ադենովիրուս, շնչական-սինցիտիալ վիրուս) ախտահարումները, հատկապես՝ համակցված վարակները, մենինգոէնցեֆալիտները և թոքաբորբերը։ Աղիքային վարակներից սալմոնելոզը և դիզենտերիան նույնպես կարող են սկսվել նեյրոտոքսիկոզով։ Տոքսիկոզի այս ձևի ժամանակ նյարդային համակարգի առավել ախտահարումը բացատրվում է վիրուսի որոշակի հակումով (տրոպիզմով) տեղակայվելու նյարդային բջիջում։


Պաթոգենեզը։ Սկզբնական ռեակցիան պայմանավորված է վիրուսի և միկրոբային տոքսինների ռեֆլեքսային ազդեցությամբ, որn առաջացնում է սիմպաթիկ նյարդային համակարգի դրդում, արյան մեջ կատեխոլամինների ավելացում (ադրենալին, նորադրենալին) և ծայրամասային անոթների կծկում։ Նախամազանոթների կծկման հետևանքով զարկերակ-երակային (արտերիովենոզ) հոսք է գոյանում, որn առաջացնում է շրջանառության կենտրոնացում և արյան կուտակում կենսական կարևոր օրգաններում։ Վերջինս կրում է կոմպենսատոր բնույթ, սակայն տուժում է ծայրամասային հյուսվածքների հեղուկանցումը (պերֆուզիան), զարգանում է հյուսվածքային հիպոքսիա, որն ուժեղացնում է անաէրոբ գլիկոլիզը և արյան մեջ կաթնաթթվի կուտակումը։ Կաթնաթթվային թթվագարությունն ընկճում է ֆերմենտների ֆունկցիան։ Զարգանում է տրանսմիներալիզացիա, երբ կալիումը դուրս է գալիս բջջից, իսկ նատրիումը կուտակվում է բջջի ներսում։ Օսմոտիկ հավասարակշռության և անոթի պատի թափանցելիության խանգարումների պատճառով զարգանում է բջջի այտուց, հյուսվածքների հիպերհիդրատացիա և ուղեղի այտուց։ Վնասվում է նաև արյունաուղեղային պատնեշը, որի հետևանքով ուժգնանում է տոքսինների ներթափանցումը կենտրոնական նյարդային համակարգ, և թույները ուղղակի ազդում են կենսական կարևոր կենտրոնների վրա։ Ախտածնության մեխանիզմում կարևոր է նաև թթվածնային քաղցը, որի նկատմամբ առավել զգայուն են նյարդային բջիջները։ Բոլոր վերոհիշյալ պրոցեսները բերում են ողնուղեղային հեղուկի գերարտադրության և գանգուղեղային ճնշման բարձրացման։ Նեյրոտոքսիկոզի ժամանակ սիմպաթիկ նյարդային համակարգի ֆունկցիոնալ ակտիվությունն ընթանում է մակերիկամի կեղևի գործունեության խթանումով և գլյուկոկորտիկոստերոիդների գերարտադրությամբ։ Վերջինս նույնպես կոմպենսատոր բնույթ է կրում (սարես ռեակցիա)։ Սակայն սիմպաթիկ նյարդային համակարգի գերֆունկցիան աստիճանաբար նվազում է, նախամազանոթների (պրեկապիլյարների) սպազմը փոխարինվում է պարեզով, զարգանում է արյան շրջանառության ապակենտրոնացում, արյունը պահեստավորվում է միկրոշրջանառական հունի մեջ (արյան սեկվեստրացիա)։


Օրգանիզմի կոմպենսատոր մեխանիզմներն սկսում են հյուծվել, ընդհանուր դեկոմպենսացված վիճակ է զարգանում։


Կլինիկան։ Բնորոշ է սուր սկիզբը, հիմնական հիվանդության ֆոնի վրա ի հայտ են գալիս նյարդատոքսիկուզի նշաններ՝ գերջերմություն (հիպերթերմիա), ընդհանուր և շարժողական անհանգստություն, հիպերէսթեզիա, քնի խանգարում։ Հետագայում այս երևույթներին են միանում նաև ուղեղային ախտանիշները, անհանգստությունն ուժեղանում է, փսխումը դառնում է համառ, գաղտունը` լարված, արտահայտված պուլսացիայով, առաջանում են պարանոցի մկանների կարկամվածություն, որոշ ախտաբանական ռեֆլեքսներ (Բրուդձինսկի, Կեռնիգ), կարող են զարգանալ տոնիկ և կլոնիկ ցնցումներ։


Ուղեղային ռեակցիայի զարգացման դեպքում երեխան դառնում է քնկոտ, զարգանում են գիտակցության տարբեր աստիճանի խանգարումներ, երկարաքնությունից մինչև կոմա, ի հայտ են գալիս օջախային երևույթներ՝ Գրեֆեի ախտանիշ, նիստագմ, կոպի իջվածք (պտոզ), պարեզ, պարալիզներ։


Ըստ Միխելսոնի, նեյրոտոքսիկոզի կլինիկայում կարելի է առանձնացնել երեք համախտանիշ՝


  1. գերջերմային (հիպերթերմիկ),
  2. գերօդափոխիչ (հիպերվինտիլյացիոն),
  3. Կիշի համախտանիշ կամ հիպերմոբիլ տոքսիկոզ։

 

Նեյրոտոքսիկոզը միայն ցնցումային և գերջերմային համախտանիշով հազվադեպ է արտահայտվում։ Երբ օրգանիզմի կոմպենսատոր մեխանիզմները հյուծվում են, զարգանում է ընդհանուր դեկոմպենսացված վիճակ, որն արտահայտվում է կենսական կարևոր օրգանների՝ սրտանոթային, շնչական համակարգերի, երիկամների և մակերիկամների անբավարարությամբ։ Վերջիններիս զարգացումը պայմանավորված է վիրուսի և մանրէական թույների անմիջական ազդեցությամբ տվյալ օրգան-համակարգի վրա, ինչպես նաև տվյալ համակարգերում միկրոշրջանառության խանգարումներից առաջացող օրգանական փոփոխություններով (հիպոքսիա, իշեմիա, թրոմբոզ, մեռուկացում և այլն)։

 

Սուր մակերիկամային անբավարարությունը զարգանում է հիվանդության կայծակնային ընթացքի դեպքում։ Կլինիկորեն բնորոշվում է սուր սկզբով, ջերմությունը՝ 40-42°, խիստ ադինամիայով, անզուսպ փսխումով, մաշկը դառնում է դժգույն, ցիանոտիկ, սառը։ Ստորին վերջույթների, որովայնի մաշկի վրա մուգ կապույտ երանգի 1,5- 2 սմ տրամագծով էկխիմոզներ են առաջանում։ Այս ֆոնի վրա զարգանում է մրափ (սոպոր), որն աստիճանաբար փոխանցվում է կոմայի, հաճախ զուգակցվելով տոնիկ ցնցումներով։ Ընդհանուր վիճակը խիստ վատանում է, զարգանում է անոթային կոլապս, արյան ճնշումն ընկնում է, պուլսը լինում է հաճախացած, թույլ լեցումով։ Եթե հիվանդին չի հաջողվում հանել այդ վիճակից, ապա ծանր թրոմբոհեմոռագիկ համախտանիշ է զարգանում։

 

Նեյրոտոքսիկոզի ընթացքը կախված է արյան շրջանառության և նյարդաբանական խանգարումների հարաբերությունից, օրգանհամակարգերի անբավարարության աստիճանից։

 

Բուժումը։ Կոմպլեքսային է, ըստ համախտանիշների, որն ընդգրկում է՝

 

  • սիմպաթոադրենալային կրիզի ընկճումը և հակացնցումային թերապիան,
  • ուղեղի այտուցի և հիպերտենզիայի վերացումը,
  • գերջերմային համախտանիշի վերացումը և բջջային մետաբոլիզմի վերականգնումը,
  • օրգան-համակարգերի անբավարարության վերացումը։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites