Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Նորածնային սակավարյունություններ (անեմիաներ)
Առաջանում են տարբեր պատճառներից։ Գոյություն ունեն սակավարյունությունների մի քանի դասակարգումներ։ Ըստ հիվանդություն առաջացնող հիմնական ազդակի, տարբերում են հետևյալ սակավարյունությունները. - անհաս երեխաների սակավարյունություն,
- արյան ուղղակի կորստի կամ արյունահոսության հետևանքով առաջացող սա-կավարյունություն,
- էրիթրոցիտների արագացած քայքայման հետևանքով առաջացող սակավարյունություն (ուժեղացած հեմոլիզ),
- էրիթրոցիտների նվազ գոյացման հետևանքով առաջացող սակավարյունություն:
Նորածինների սակավարյունությանը նպաստում են նախածննդյան (անտենատալ) շրջանի անբարեհաջող ընթացքը, այդ թվում մոր սակավարյունությունը և թթվածնաքաղցային վիճակը, հղիության տոքսիկոզները, ընկերքի, պորտալարի, շուրջծնական (պերինատալ) շրջանում պտղի և նորածնի ախտաբանական վիճակները (հիպոքսեմիա, թոքաբորբ և այլն): Սնհաս երեխաների սակավարյունություն։ Զարգանում է մի շարք անբարենպաստ գործոններից՝ էրիթրոպոեզի անբավարար խթանումից, ոսկրածուծի ֆունկցիոնալ թերհասությունից, երկաթի պաշարների արագ սպառումից, ծննդաբերությունից հետո արագացած հեմոլիզից, E վիտամինի և ֆոլաթթվի պակասից։ Մեծ. մասամբ լինում է ծնվելիս 1500 գ և ավելի պակաս զանգված ունեցող անհաս նորածինների մոտ։ Որոշակի նշանակություն ունի նաև ներբջջային երկաթի փոխանակության խանգարումը։ Անհաս երեխաների սակավարյունությունն արտահայտվում է մաշկի և լորձաթաղանթների գունատությամբ, հյուսվածքների լարվածության (տուրգորի) իջեցումով, էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակի պակասումով, գունային ցուցանիշի արագ իջեցումով և, սկսած կյանքի 8-րդ շաբաթից, էրիթրոպոեզի աստիճանական վերականգնումով։ Սակավարյունության կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում սահմանել անհաս նորածինների արյունագրի (հեմոգրամայի) վիճակի հաճախակի հսկողություն, հատկապես 1500 գ և ավելի պակաս մարմնի զանգվածի դեպքում, կատարել վիտամին E-ի վաղ ներարկումներ, 2 ամսականից նշանակել երկաթի պատրաստուկներ։ Արյան կորստից առաջացած սակավարյունություն։ Պտղի մոտ կարող է զարգանալ նրա առաջադրման և ընկերքի շերտազատման հետ՝ կապված պտղից պորտալարով դեպի մայրը, և երկվորյակների դեպքում՝ մեկից մյուսին արյան փոխլցման հետևանքով, պորտալարից դեպի ընկերք ուղղված անոթների շրջանում թաքնված արյունահոսության, կեսարյան հատման ժամանակ ընկերքի վնասման, լյարդի պատյանի և փայծաղի պատռման, ծնվելու պահին ներգանգային արյունազեղումների դեպքերում։ Ծնվելուց հետո արյան կորստի պատճառ կարող են լինել երկրորդային ներգանգային արյունազեղումները, պորտային զարկերակի, աղիքների և ներքին օրգանների արյունահոսությունները, արյան մակարդման բնածին խանգարումերը, թրոմբոցիտոպենիան և այլն։ Կլինիկական նշաններն են՝ մաշկի և լորձաթաղանթների գունատությունը, ընդհանուր թուլությունը, վատ ծծելը, ռեֆլեքսների նվաղումը, մարմնի զանգվածի անբավարար աճը։ Ախտորոշիչ նշանակություն ունի էրիթրոցիտների քանակի, հեմոգլոբինի մակարդակի (145 գ/լ-ից ցածր) և գունային ցուցանիշի մեծության նվազումը։ Արյան զգալի կորուստների դեպքում նկատվում են թրոմբոցիտների և ռետիկուլոցիտների քանակների ավելացում, հայտնվում են էրիթո- և նորմոբլաստներ։ Պտղից դեպի մայրը կատարվող արյան փոխլցումր հաստատվում է մայրական արյան մեջ սաղմնային հեմոգլոբին պարունակող էրիթրոցիտների հայտնաբերումով։ Նորածինների մոտ արյան կորստի կասկածի դեպքում անհրաժեշտ է բժշկական մշտական հսկողություն սահմանել, յուրաքանչյուր ժամը մեկ անգամ որոշել հեմատոկրիտը և հեմոգլոբինի քանակի փոփոխության դինամիկան։ Էրիթրոցիտների արագացած քայքայման հետևանքով առաջացած սակավարյունություններ։ Սրանց շարքին են դասվում էրիթրոցիտների ժառանգական անկանոնություններով պայմանավորված սակավարյունությունները (Մինկովսկու-Շոֆարի ժառանգական հեմոլիզային գնդաձև բջջային (սֆերոցիտար), մանգաղաձև բջջային, գլյուկոզա-6-ֆոսֆատդեհիդրոգենազայի ակտիվության իջեցման հետ կապված հեմոլիզային իմուն ռեակցիաներով պայմանավորված հեմոլիզային և տոքսիկ հեմոլիզային սակավարյունությունները, թալասեմիան)։ Սակավարյունություններ, կապված ընկճված էրիթրոպոեւլի և հեմոգլոբինի անբավարար սինթեզի հետ։ Բնածին հիպո- և ապլաստիկ սակավարյունություններ են, որոնց դեպքում խանգարված է ոսկրածուծի էրիթրոցիտաստեղծ ֆունկցիան։ Դրանցից են Ֆանկոնիի և Բլեքֆան-Դայեմոնդի ժառանգական հիպոպլաստիկ սակավարյունությունները։ Սակավարյունության նշաններն են մաշկի և լորձաթաղանթների գունատությունը, լյարդի չափավոր մեծացումը, արյունահոսական համախտանիշը, հատկապես՝ տերմինալ շրջանում (աչքի, բերանի լորձաթաղանթների, մաշկի արյունազեղումներ և այլն): Արյան մեջ հայտնաբերվում են էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակի խիստ նվազում, լեյկոպենիա, թրոմբոցիտոպենիա, ռետիկուլոցիտոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ։ Ախտորոշման համար մեծ նշանակություն ունի կրծոսկրային պունկտատը, որի ուսումնասիրությունը հայտնաբերում է միելոկարիոցիտների քանակի խիստ նվազում։ Մեգակարիոցիտները բացակայում են կամ նրանց քանակը չի գերազանցում 1-2.106/լից։ Միելոգրամաներում գերակշռում են ախտաբանական միկրոմիելոբլաստների բջջային ձևերը, էրիթրոիդ ծլական բջիջները։ Խիստ նվազած է նեյտրոֆիլ շարքի անցողական և հասուն բջիջների քանակը։ Պլազմային և ռետիկուլային բջիջների քանակն ավելացած է (մինչև 5-8%)։ Հիպոպլաստիկ և ապլաստիկ սակավարյունությունների բնածին ձևը հաճախ զուգակցվում է օրգանիզմի ընդհանուր թերզարգացման և այլ բնածին արատների հետ։ Բլեքֆան-Դայեմոնդի ժառանգական հիպոպլաստիկ սակավարյունություն։ էրիթրոպոեզի թերաճման կամ չաճելու հետևանք է։ Կլինիկորեն նկատվում են մաշկի գունատություն, երեխայի կյանքի առաջին ամիսներին՝ նորմոքրոմ, նորմոցիտային սակավարյունություն, ոսկրածուծում՝ էրիթրոցիտներին նախորդող բջիջների աղքատացում միելոիդ և թրոմբոցիտային ծիլերի նորմալ գործունեության դեպքում (Վ. Ի. Կալինիչևա)։ Այլ բնույթի սակավարյունություններ` կապված սննդային, երկաթի պակասի, ֆոլաթթվի անբավարարության հետ, նորածինների մոտ համեմատաբար հազվադեպ են նկատվում։
|
Օրացույց | « Մայիս 2024 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|