ՈՒրբաթ, 03.05.2024, 13:45Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Օժանդակ ճառագայթաբուժման դերը միզապարկի ինվազիվ քաղցկեղի օրգանապահպան բուժման գործում


Միզապարկի քաղցկեղը (ՄՔ) չարորակ ուռուցքների ընդհանուր կառուցվածքում կազմում է մոտ 4%, իսկ հանդիպման հաճախականությամբ զբաղեցնում է 5-րդ տեղը տղամարդկանց և 11-րդ տեղը` կանանց մոտ [1,2,6]: Օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում ՄՔ-ը զբաղեցնում է երկրորդ տեղը (շագանակագեղձի քաղցկեղից հետո): Հիվանդացության աճին զուգահեռ տարեցտարի ավելանում է հիվանդների մահացության ցուցանիշը, իսկ բուժման արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն: Ընդ որում ՄՔ-ի առաջնային հայտնաբերված դեպքերի ճնշող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունում կրում են ինվազիվ բնույթ և բուժման արդյունավետության ցածր մակարդակը պայմանավորված է հիմնականում հեց այս խմբով [5]: Պայմանավորված տարբեր պատճառներով, միզապարկի ինվազիվ քաղցկեղի դեպքում երբեմն հարկ է լինում սահմանափակվել օրգանապահպան բուժմամբ: Օրգանապահպան վիրահատություններին բնորոշ է վաղ ախտադարձերի (ռեցիդիվ) բարձր հաճախականությունը [3,4,7]: Այս հանգամանքը հուծում է օրգանապահպան վիրահատությունները զուգակցել հակաուռուցքային այլ միջամտությունների հետ: Հետազոտության նյութը և եղանակները: Ներկա հետազոտության հիմքում ընկած է 1993-2005թթ. Ժամանակահատվածում ՀՀ ԱՆ Բ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և այլ կլինիկաներում միզապարկի T2a-T2b փուլերի քաղցկեղի կապակցությամբ հետազոտված և օրգանապահպան բուժում ստացած 99 հիվանդի բուժման արդյունքների վերլուծությունը: Բոլոր հիվանդները մինչ բուժման սկիզբը ենթարկվել են բազմակողմանի կլինիկառենտգենաբանական ու լաբորատոր-գործիքային քննությունների, և նրանց մոտ ուռուցքի ներաճ դեպի հարակից հյուսվածքներ կամ ավշահանգույցների, ներքին օրգանների, ոսկրային համակարգի մետասթատիկ ախտահարման տվյալններ չեն հայտնաբերվել: Հիվանդների միջին տարիքը տա-տանվում է 60-69տ. Տարիքային խմբում: Հիվանդների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են` 87%: Բոլոր հիվանդները ենթարկվել են օրգանապահպան բուժման, որը պայմանավորված է եղել հետագա բուժական այլ եղանակներից հիվանդի հրաժարականով կամ վերջիններիս անցկացման հակացուցումների առկայությամբ: Հիվանդներից 63-ի բուժումը սահմանափակվել է միայն վիրահատական միջամտությամբ, մնացած 36-ի մոտ վիրահատական միջամտությունից միջինում 10 օր անց անցկացվել է զուգակցված ճառագայթային բուժման արմատական կուրս: Բոլոր հիվանդներին, որպես վիրահատական միջամտություն, կատարվել է միզապարկի տրանսուրեթրալ մասնահատում (ՏՈւՐ), որի միջոցով փորձվել է կատարել ուռուցքի ամբողջա-կան էլեկտրահեռացում առողջ հյուսվածքների սահմանում: Ճառագայթային բուժումն իրականացվել է խորհրդային արտադրության АГАТ-Р գամմաթերապևտիկ ապարատի միջոցով: Ճառագայթային բուժման ընդհանուր տևողությունը միջինում կազմել է 5,5 շաբաթ: Բուժումն անցկացվել է ավանդական և ոչ ավանդական սխեմաներով` շաբաթական հինգ օր, օրեկան մեկ ֆրակցիա, ընդմիջմամբ` հանգստյան օրերին, միանվագ օջախային դոզան` 2,0-2,5Գր, գումարային օջախային դոզան կազմել է 54,1Գր (միջինը): Հիվանդների հիմնական զանգվածի մոտ քաղցկեղը եղել է T2a փուլում` 63 հիվանդ (63,6%), իսկ T2b փուլում` 36 հիվանդ (36,4%) (աղյ. 1): Աղյուսակ 1 Հիվանդների կազմը` ըստ հիվանդության փուլի և բուժման եղանակի Հիվանդության փուլը Միայն վիրահատական խումբ, N Զուգակցված բուժման խումբ Ընդհամենը T2a 42 21 63 T2b 21 15 36 Ընդամենը 63 36 99 Հետազոտության արդյունքները: Քանի որ ախտադարձ առաջանալուց հետո հիվանդների մեծ մասը ենթարկվել են հակաուռուցքային այլ միջամտությունների, ապա մեր հետազոտության մեջ կիրառված բուժական եղանակների արդյունավետությու-նը նպատակահարմար ենք գտել որոշել անախտադարձ ապրելիության ցուցանիշների հաշվման և համեմատման միջոցով` ըստ Կապլան-Մեյերի ապրելիության վերլուծական եղանակի (աղյ. 2): Աղյուսակ 2 Հիվանդների եռամյա անխտադարձ ապրելիությունը կախված բուժման եղանակից Բուժման եղանակը Առանց տեղային կրկնողության եռամյա ապրելիությունը Անմետաստազ եռամյա ապրելիությունը Ընդհանուր անախտադարձ եռամյա ապրելիությւոնը Միայն վիրահատական խումբ 40,5 80,95 40,5 Զուգակցված բուժման խումբ 59,4 81,25 56,25 Ինչպես երևում է աղյ. 2-ից, հիվանդների եռամյա անախտադարձ ապրելիության առումով զուգակցված բուժումն զգալի առավելություն է ցուցաբերել միայն վիրահատական բուժման նկատմամբ: Այսպես, միայն վիրահատական բուժումից հետո հիվանդների առանց ուռուցքի տեղային կրկնողության եռամյա ապրելիությունը եղել է 40,5%, մինչդեռ օժանդակ ճառագայթաբուժմամբ զուգակցված բուժման խմբում` 59,4%: Անմետասթազ եռամյա ապրելիությունը միայն ՏՈւՐ կրած և զուգակցված բուժում ստացած հիվանդների խմբերում եղել է նույնը 80,95% և 81,25%, իսկ ընդհանուր անախտադարձ եռամյա ապրելիության ցուցանիշները` համապատասխանաբար 40,5 և 56,25%: Եզրակացություն Օժանդակ ճառագայթային եղանակով զուգակցված բուժումը, անկախ որևէ գործոնի ազդեցությունից, զգալի կերպով նպաստում է հիվանդների եռամյա անախտադարձ ապրելիության բարձրացմանը (p<0,05): Ելնելով վերոհիշյալից` կարելի է ասել, որ օժանդակ ճառագայթաբուժումը հանդիսանում է միզապարկի ինվազիվ քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց և այն պետք է լայնորեն կիրառվի հատկապես այն դեպքերում, երբ այս կամ այն պատճառներով միզապարկի հեռացումը հակացուցված է և ընտրվում է բուժման օրգանապահպան տակտիկան:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites