ՈՒրբաթ, 03.05.2024, 11:51Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Օժանդակ ճառագայթաբուժման դերը միզապարկի ինվազիվ քաղցկեղի օրգանապահպան բուժման գործում 1-ի մաս


Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, տրանսուրեթրալ մասնահատում, ճառագայթաբուժում

Միզապարկի քաղցկեղը (ՄՔ) չարորակ ուռուցքների ընդհանուր կառուցվածքում կազմում է մոտ 4%, իսկհանդիպման հաճախականությամբ զբաղեցնում է 5-րդ տեղը տղամարդկանց և 11-րդ տեղը` կանանց մոտ [1,2,6]:Օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում ՄՔ-ը զբաղեցնում է երկրորդ տեղը (շագանակագեղձիքաղցկեղից հետո): Հիվանդացության աճին զուգահեռ տարեցտարի ավելանում է հիվանդների մահացությանցուցանիշը, իսկ բուժման արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն: Ընդ որում ՄՔ-ի առաջնային հայտնաբերվածդեպքերի ճնշող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունում կրում են ինվազիվ բնույթ և բուժմանարդյունավետության ցածր մակարդակը պայմանավորված է հիմնականում հեց այս խմբով [5]: 


Պայմանավորված տարբեր պատճառներով, միզապարկի ինվազիվ քաղցկեղի դեպքում երբեմն հարկ է լինումսահմանափակվել օրգանապահպան բուժմամբ: Օրգանապահպան վիրահատություններին բնորոշ է վաղախտադարձերի (ռեցիդիվ) բարձր հաճախականությունը [3,4,7]: Այս հանգամանքը հուծում է օրգանապահպանվիրահատությունները զուգակցել հակաուռուցքային այլ միջամտությունների հետ


 Հետազոտության նյութը և եղանակները: 


Ներկա հետազոտության հիմքում ընկած է 1993-2005թթ. Ժամանակահատվածում ՀՀ ԱՆ Բ.Ա. Ֆանարջյանիանվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և այլ կլինիկաներում միզապարկի T2a-T2b փուլերիքաղցկեղի կապակցությամբ հետազոտված և օրգանապահպան բուժում ստացած 99 հիվանդի բուժմանարդյունքների վերլուծությունը: Բոլոր հիվանդները մինչ բուժման սկիզբը ենթարկվել են բազմակողմանիկլինիկառենտգենաբանական ու լաբորատոր-գործիքային քննությունների, և նրանց մոտ ուռուցքի ներաճ դեպիհարակից հյուսվածքներ կամ ավշահանգույցների, ներքին օրգանների, ոսկրային համակարգի մետասթատիկախտահարման տվյալններ չեն հայտնաբերվել: Հիվանդների միջին տարիքը տա-տանվում է 60-69տ. Տարիքայինխմբում: Հիվանդների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են` 87%: Բոլոր հիվանդները ենթարկվել ենօրգանապահպան բուժման, որը պայմանավորված է եղել հետագա բուժական այլ եղանակներից հիվանդիհրաժարականով կամ վերջիններիս անցկացման հակացուցումների առկայությամբ


Հիվանդներից 63-ի բուժումը սահմանափակվել է միայն վիրահատական միջամտությամբ, մնացած 36-ի մոտվիրահատական միջամտությունից միջինում 10 օր անց անցկացվել է զուգակցված ճառագայթային բուժմանարմատական կուրս: Բոլոր հիվանդներին, որպես վիրահատական միջամտություն, կատարվել է միզապարկիտրանսուրեթրալ մասնահատում (ՏՈւՐ), որի միջոցով փորձվել է կատարել ուռուցքի ամբողջա-կանէլեկտրահեռացում առողջ հյուսվածքների սահմանում: Ճառագայթային բուժումն իրականացվել է խորհրդայինարտադրության АГАТ-Р գամմաթերապևտիկ ապարատի միջոցով: Ճառագայթային բուժման ընդհանուրտևողությունը միջինում կազմել է 5,5 շաբաթ: Բուժումն անցկացվել է ավանդական և ոչ ավանդականսխեմաներով` շաբաթական հինգ օր, օրեկան մեկ ֆրակցիա, ընդմիջմամբ` հանգստյան օրերին, միանվագօջախային դոզան` 2,0-2,5Գր, գումարային օջախային դոզան կազմել է 54,1Գր (միջինը): 


Հիվանդների հիմնական զանգվածի մոտ քաղցկեղը եղել է T2a փուլում` 63 հիվանդ (63,6%), իսկ T2b փուլում` 36հիվանդ (36,4%) (աղյ. 1):

  

 Աղյուսակ  Հիվանդների կազմը` ըստ հիվանդության փուլի և բուժման եղանակի

 

Հիվանդության փուլը

Միայն վիրահատականխումբ, N

Զուգակցված բուժման խումբ

Ընդհամենը

T2a

42

21

63

T2b

21

15

36

Ընդամենը

63

36

99

 

 

Հետազոտության արդյունքները


Քանի որ ախտադարձ առաջանալուց հետո հիվանդների մեծ մասը ենթարկվել են հակաուռուցքային այլմիջամտությունների, ապա մեր հետազոտության մեջ կիրառված բուժական եղանակների արդյունավետությու-նընպատակահարմար ենք գտել որոշել անախտադարձ ապրելիության ցուցանիշների հաշվման և համեմատմանմիջոցով` ըստ Կապլան-Մեյերի ապրելիության վերլուծական եղանակի (աղյ. 2):

  


 
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites