ՈՒրբաթ, 03.05.2024, 17:56Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ողնաշարի գոտկային հատվածի միջողնային աճառների ճողվածքների էնդոսկոպիկ հեռացման նոր եղանակ, կողմնային


Ողնաշարի գոտկային հատվածի միջողնային աճառների ճողվածքների էնդոսկոպիկ հեռացման նոր եղանակ, կողմնային եռադրունք մուտքով

Բանալի բառեր. միջողնային աճառների հետին կողմնային ճողվածք, կողմնային եռադրունք մուտք
Նյութը և մեթոդները: Վիրահատական տեխնիկա:
Արդյունքները: Հիվանդ Մ. 35տ. - հիվանդության պատմություն N 1516/353, ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոնի նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկա 30.05.2000թ. L5 - S1 գոտկասրբանային հատվածի դիսկոգեն ռադիկուլիտի, արտահայտված ցավային սինդրոմի` S1 աջից և ողնաշարի արտահայտված ստատիկայի և դինամիկայի խանգարման կապակցությամբ: Գանգատվել է գոտկային հատվածի արտահայտված ցավերից, որոնք ճառագայթվում են դեպի աջ ազդրի և սրունքի հետին մակերեսը, ծռվածությունից և ողնաշարի գոտկային հատվածում շարժումների սահմանափակումից: Գոտկային հատվածում ցավերը սկսվել են 9 ամիս առաջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո:

3 շաբաթվա ամբուլատոր բուժումից հետո ցավային սինդրոմը հետ է զարգացել: Հոսպիտալիզացիայից 2 ամիս առաջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո կրկին առաջացել են ուժեղ ցավեր գոտկային հատվածում, ճառագայթելով աջ ոտքի հետին մակերես ծռվածություն և ողնաշարի շարժումների սահմանափակում` գոտկային հատվածում: Կոնսերվատիվ բուժումից հետո նկատվում է վիճակի աննշան լավացում: Ընդունման պահին ընդհանուր վիճակը եղել է հարաբերական բավարար: Ներքին օրգանների կողմից փոփոխություններ չկան: Պուլսը 72զ. 1րոպ. AD - 120/80: Գանգուղեղային ներվերի և վերին վերջույթների ներվավորման կողմից առանց ախտաբանական փոփոխությունների: Նկատվում է արտահայտված ձախակողմյան սկոլիոզ, լորդոզի ուղղում և շարժումների սահմանափակում ողնաշարի գոտկային հատվածում:

Լասսեգի ախտանիշը աջից 150, ձախից 300: Աքիլլեսյան ռեֆլեքս աջից չի առաջանում: Աջ ոտնաթաթի ներբանային ծալումը թուլացած է: Աջ սրունքի և ոտնաթաթի S1 ներվարմատի ներվավորման հատվածում կահիպեսթեզիա: КТ - հետազոտմամբ հայտնաբերվել է L5 - S1 մակճ աջից, ողնաշարային խողովակում 10մմ արտափքումով: 31.05.2000թ. կատարվել է վիրահատություն` միջողնային L5-S1 աճառի ճողվածքի հեռացում, էնդոմիկրոնեյրովիրաբուժական տրանսլիգմենտոզ եռադրունք կողմնային մուտքով: Կատարվել է մաշկի և ենթամաշկի գծային կտրվածք 20մմ երկարությամբ, միջին գծից 1սմ կողմային` L5 և S1 փուշելունների միջև, էնդոլյումբալ փակեղի աղեղնաձև կտրվածք 20մմ երկարությամբ: Սուպրապերիոստալ անջատվել են մեջքի տարածիչմկանները L5 և S1 ողերի փուշելուններից և աղեղներից և տեղաշարժվել դեպի վեր և կողմնային կոր ռետրակտրով: Կոր ռասպատորի միջոցով մերկացվել է L5 - S1 տարածությունը:

Քննարկում

  1. Ճշգրիտ որոշել փուշելունների և աղեղների տեղակայումը և որոշել կտրվածքների մակարդակը:
  2. Որոշել միջաղեղնային տարածության չափը, որտեղ պետք է կատարվի վիրահատական միջամտություն:
  3. Պրակտիկորեն նախորոք պլանավորել մուտքի ծավալը:


Եզրակացություն

Գրականություն

  1. Abdullah A.F., Wolber P.G.H. Surgical management or extreme lateral lumbar disc herniations: a review of 138 cases, Neuoro­sur­gery, 1988, 22: 648-653.
  2. Ap H.S., Yaccaro A., Semeone F.A. Herniated lumber disc in paitients over 50, J.Spinal. Disord., 1990, 3:143-146.
  3. Angtuaco E.C., Holder J.C., Boop W.C., Binet E.E. Computer lomographic discography in the evaluation of extreme lateral disc herniation, Neuorosurgery, 1984, 14: 350-352.
  4. Autricque A., Lesoin F., Bouasakao N., Clarisse J., Jomin М. Surgical treatment of lumbar foraminal disc herniation. Nhlue and indications for an interlaminar and extra-articular combined approach, 1989, J. Chir. (Pads), 126 (5): 338-343.
  5. Courent С., Vital J.M., Senegas 3., Baulny D., Lavignolle B., Grenier N. Foraminal lumbar hernia. Diagnostic and therapeutic aspects (apropos of 40 cases) Rev. Chir. Orlhop., Raparatrice Appar Mot., 1991, 77(5): 336-343.
  6. Destandau J. (1997) Endoscopic surgery of lumber disc herniation. In book: 3-d International confer., Minimally invasive neurosurgery, р. 23.
  7. Donaldson W.F., Star M.J., Thorne RE. Surgical treatment of far lateral disc, Spine, 1993, 18: 1263- 1267.
  8. Epstein N.E. Evaluation of varied surgical approachs used in the management of 170 far lateral lambar disc herniations: Indication and resalts, J. Nerosurgery, 1995, 83: 648-656.
  9. Fankhauser H., de Tribolet N. Extreme lateral lumber disc herniation, Br. J. Neurosurgery, 19871:111-129.
  10. Frank Е. Remuval of lateral disc herniation with malleable endoscopic forceps: technical note. Neurosurgery, 1997 July, Vol. 41;1: 311-313.
  11. Jane J.A., Haworth C.S., Broaddus W.C., Lee J.H., Malik J. Аneurosurgical approach to far-lateral disc herniation: Technical note. 3. Neurosurgical, 1990, 72: 143-144.
  12. Lejeune J.P., Hladky J.P., CottenA., Vinchon M., Christiains J.L. Foraminal lumbar disc herniation. Experience with 83 patients, Spine 19 (17), 1994 sept., 1905-1908.
  13. Maroon J.C., kopitnik T.A., Schulhof L.A., Abia A., Diagnosis and microsurgical approch to far-lateral disc herniation in the lambar spine, J. Neurosurgery, 1990, 72: 378-382.
  14. Mixter W.J., Barr J.S. Rupture of the intervertebral disc with involvement of the spinal canal, N. Engl. J.Med., 1994, 211: 210-215.
  15. O’Brien М.Е., Peterson D., Crockard Н.А. А posterolateral microsurgecal approach to extreme lateral lumbar disc herniation, 3. Nerosurgery, 1995, 83: 636-640.
  16. Ray C.D. Decompression in stenosis: The paralateral approach to the lumber spine. In White Ау; Rothman KR, Ray CD (eds): Lumbar Spine Surgery: Techniques and Complications. 1987 (SI Loues, Mosby). рр. 175-186.
  17. Recoules-Arche D. Surgery of disc hernia of the lumbar vertebral canal, Neurochirurgie, 1985, 31; 1: 6 1-64.
  18. Steinsiepe K.E, Rohner М. Ап extra-foraminal approach to extreme lateral disc hernia, Aktuelle Probl. Chit, Orthop., 1989, 35: 109-116.
  19. Williams A.L., Haughton W.M., Daniels D.L., Thornton R.S. СТrecognition of lateral lumber disc herniations, Ам. J. Roentgenol., 1982, 139: 345-349.
  20. WIle L.L., Bateman J.G., Hutchinspn R.H., Nelson W.E. The paraspinal sacrospinalis-splitting approach to the lumber spine, 3. Bone Joint Surgery Am., 1968, 50: 9 19-926.
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites