ՈՒրբաթ, 03.05.2024, 09:43Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ուրգենտ անմիզապահությունով և առանց նրա գերակտիվ միզապարկով հիվանդների մոտ կլինիկական և ուրոդինամիկ ց


Բանալի բառեր. անմիզապահություն, գերակտիվ միզապարկ

Գերակտիվ միզապարկի (ԳՄ) հիմնական ախտանիշներն են համարվում հաճախացած միզարձակությունը, միզարձակության իմպերատիվ ճիգերը և ուրգենտ անմիզապահությունը: Վերջին ախտանիշը դիտվում է գերակտիվ միզապարկով հիվանդների 30–40%-ի մոտ և զգալիորեն ծանրացնում է հիվանդության կլինիկական ընթացքը:

 

Տվյալ հետազոտության հիմնական նպատակն է կայացել ուրգենտ անմիզապահությունով և առանց նրա գերակտիվ միզապարկով հիվանդների մոտ հիմնական կլինիկական և ուրոդինամիկ ցուցանիշների համադրումը: 

 

Նյութերն ու մեթոդները: 


Հետազոտվել են 54 գերակտիվ միզապարկով հիվանդներ, որոնցից 37-ը (68.5 %) կազմել են կանայք, իսկ 17-ը (31.5%)` տղամարդիկ: Գերակտիվ միզապարկի ախտանիշների արտահայտվածության գնահատման համար բոլոր հիվանդները լրացրել են միզարձակման օրագիր 3 օրվա ընթացքում: Ուրոդինամիկ հետա-զոտություններն անց են կացվել Դիագնոստիկա ԲՄ-ում` Dantec ուրոդինամիկ ապարատի միջոցով: Հիմնա-կան ուրոդինամիկ հետազոտությունը տվյալ դեպքում համարվել է ցիստոտոնոմետրիան: Բոլոր հիվանդներն բաժանվել են երկու խմբի` ուրգենտ անմիզապահության առկայությունից կախված: Առաջին խումբը կազմել են գերակտիվ միզապարկով հիվանդները առանց ուրգենտ անմիզապահության (n=31), իսկ երկրորդ խումբը` գերակտիվ միզապարկով հիվանդներ` զուգակցված ուրգենտ անմիզապահությամբ (n=26):

 

Հետազոտության արդյունքները:


Հիվանդների տարիքային ակնհայտ տարբերություններ չեն նկատվել, այն դեպքում, երբ սեռական կազմն այս խմբերում պարզվեց, որ տարբեր է: Այսպես` տղամարդիկ գերազանցում են առաջին խմբում, կազմելով 18 հիվանդ (58.1%), իսկ երկրորդ խմբում կանայք` 19 հիվանդ (73.1%): Այս փաստը վկայում է այն մասին, որ գերակտիվ միզապարկով կանանց մոտ ուրգենտ անմիզապահությունն ավելի հաճախ է դիտվում քան տղամարդկանց մոտ: Միաժամանակ բոլոր հիվանդների անամնեստիկ տվյալներն ու այլ օրգան համակարգերի ուսումնասիրությունը ցույց տվեցին, որ երկրորդ խմբի հիվանդների մոտ հաճախ նկատվել են փորկապության դեպքեր: Հնարավոր է, որ փորկապությունները համարվում են գերակտիվ միզապարկի կլինի-կական պատկերի ծանրացնող գործոններից մեկը, որը կարող է բերել ուրգենտ անմիզապահության: Միզարձակման օրագրերի վերլուծությունը ցույց տվեց, որ ցերեկային և գիշերային միզարձակման ակտի հաճախականությունը հավաստիորեն չի տարբերվել երկու խմբի հիվանդների մոտ: Միաժամանակ իմպերատիվ ճիգերի հաճախականությունը, օրվա և գիշերվա ընթացքում, զգալիորեն առավել բարձր է երկրորդ խմբի հիվանդների մոտ:

 

Ուրոդինամիկ հետազոտությունների համդրումը երկու խմբերում առանձնահատուկ բացարձակ տարբերություն չի հայտնաբերել: Դետրուզորի ակամա կծկումների հաճախականությունը պարզվեց, որ գործնականում միատեսակ է ինչպես առաջին խմբում (14 հիվանդներ` 45.2 %), այնպես էլ երկրորդում (11 հիվանդներ` 42.3%): Ինչպես նաև բացակայում էր տարբերությունը` լցման ծավալի ցուցանիշի առաջին և առավելագույն ակամ կծկման դեպքում, ներմիզապարկային ճնշման առաջին և առավելագույն ակամա կծկման, միզապարկի լցման ծավալի` առաջին նորմալ և ուժեղ ճիգերի դեպքում:

 

Վերջաբան:


Հետազոտության ընթացքում ստացված արդյունքները ցույց տվեցին, որ գերակտիվ միզապարկով հիվանդների մոտ ուրգենտ անմիզապահությունից անկախ ուրոդինամիկ ցուցանիշները գործնականում միատեսակ են: Այս հանգամանքը անհրաժեշտ է նկատի ունենալ գերակտիվ միզապարկով հիվանդների հետազոտության տակտիկան պլանավորելիս:

 

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites