ՈՒրբաթ, 03.05.2024, 13:57Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ուրոլոգիական հիվանդությունների ազդեցությունը հղիության ընթացքի վրա


Ներածություն

Հղիների մոտ էքստրագենիտալ պաթոլոգիաների մեջ միզային համակարգի հիվանդությունները զբաղեցնում են երկրորդ տեղը, զիջելով սիրտ-անոթային համակարգի ախտա-բանություններին: Հղիության ընթացքում միզային համակարգի հիվանդությունների պատճառով զարգանում են վաղ և ծանր ընթացքով գեստոզներ, հաճախակի ինքնաբեր վիժումներ, վաղաժամ ծննդաբերություններ, նորմալ տեղակայված պլացենտայի վաղաժամ շերտազատում, պտղի ներարգանդային ինֆեկցում, նրա հիպոտրոֆիա և խրոնիկական հիպօքսիա, անհաս երեխաների ծնունդ, մեռելածնություն: Իր հերթին հղիությունը կարող է նպաստել երիկամային ախտաբանության առաջացմանը կամ մինչ հղիությունը լատենտ ընթացող ախտաբանության սրացմանը:

 

Հղիությունը նախատրամադրում է երիկամային հիվանդության զարգացմանը ուրո-դինամիկայի խանգարման արդյունքում, պայմանավորված տոպոգրաֆոանատոմիկ փոխհարաբերության փոփոխությամբ արգանդի չափերի մեծացմանը համապատասխան, ինչպես նաև միզային ուղիների ռեցեպտորների վրա պրոգեստերոնի ազդեցությամբ: Դիտվում է բաժակ- ավազանային համակարգի հիպոտոնիա և լայնացում (ավազանի ծավալը մինչև հղիությունը 3-4 մլ է, հղիության երկրորդ եռամսյակում այն կազմում է 20-40մլ, իսկ երբեմն միչև 70մլ): Բացի այդ, արգանդը հղիության երկրորդ եռամսյակում մեծամասամբ դեպքերում թեքվում է աջ, այդպիսով մեծ ճնշում գործադրելով նույն կողմի երիկամի վրա, որով էլ բացատրվում է աջ երիկամի առավել հաճախ ախտահարումը: 

 

Միզածորանի կծկման տոնուսի և ամպլիտուդի իջեցումը սկսվում է հղիության երրորդ ամսվա վերջին և հասնում է առավելագույնին ութերորդ ամսում: Տոնուսի վերականգնումը սկսվում է հղիության վերջին ամսից և շարունակվում է մինչև հետծննդյան շրջանի երրորդ ամիսը: Հղիության ժամանակ վերին միզային ուղիների տոնուսի իջեցումը և նրանցում մեզի կանգը բերում է երիկամի ավազանում ճնշման բարձրացմանը: Այս հանգամանքը մեծ նշանակություն ունի պիելոնեֆրիտի առաջացման գործում: Երիկամային ախտաբանության առաջացման պաթոգենեզում մեծ դեր ունեն նաև

 

  • միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսի հաճախականության մեծացումը
  • էստրոգենների և պրոգեստերոնի, գլյուկոկորտիկոիդների, պլացենտայի հորմոնների` խորիոնային գոնադոտրոպին և խորիոնային սոմատոտրոպին, սեկրեցիայի մեծացումը:

 

Հղիության ժամանակ ուրոլոգիական հիվանդություններից հաճախ հանդիպում են` պիելոնեֆրիտը (6-12%), միզաքարային հիվանդությունը (0.1-0.9%), անսիմպտոմ բակտե-րուրիան (10-45%), գլոմերուլոնեֆրիտը (0.1-0.2%), հիդրոնեֆրոզը, երիկամների տուբերկուլյոզը, երիկամների զարգացման անոմալիաները: Պիելոնեֆրիտի և միզաքարային հիվանդության համակցումը հանդիպում է 80% դեպքերում:

 

Պիելոնեֆրիտը հղիության ժամանակ ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է (6-12%): Պիելոնեֆրիտի առավել հանդիպող բարդություններից են ուշ գեստոզը, հղիության կրելախախտերը, պտղի ներարգանդային ինֆեկցիան: Ծանր բարդություններ են հանդիսանում սուր երիկամային անբավարարությունը, սեպտիցեմիան, սեպտիկոպիեմիան, բակտերիալ շոկը: Ավելի հաճախ պիելոնեֆրիտը հայտնաբերվում է հղիության 12-15, 24-29, 32-34 և 39-40 շաբաթական ժամկետներում ու հետծննդյան շրջանի 2-5 և 10-12 օրերին: Պիելոնեֆրիտը կարող է դրսևորվել առաջին անգամ կամ հանդես գալ խրոնիկական պիելոնեֆրիտի սրացման տեսքով: Հղիները պետք է հոսպիտալացվեն հիվանդության ամեն սրացման, ուշ գեստոզի նշանների հայտնվելու, պտղի վիճակի վատացման (հիպօքսիա, հիպոտրոֆիա) դեպքում:

 

Տարբերում են պիելոնեֆրիտով հիվանդների հղիության ռիսկի 3 աստիճաններ. 

 

  • Առաջին աստիճան– չբարդացած պիելոնեֆրիտով հիվանդներ, առաջացած հղիության ժամանակ: 
  • Երկրորդ աստիճան– խրոնիկական պիելոնեֆրիտով հիվանդներ, առաջացած մինչ հղիությունը:
  • Երրորդ աստիճան– պիելոնեֆրիտով և հիպերտենզիայով կամ անեմիայով հիվանդներ, միակ երիկամի պիելոնեֆրիտով հիվանդներ:

 

Առաջին և երկրորդ աստիճանի ռիսկի հիվանդներին թույլատրվում է պահպանել հղիությունը` ուրոլոգի, նեֆրոլոգի և թերապևտի դինամիկ հսկողության ներքո: Երրորդ աստիճանի ռիսկի հիվանդներին հղիությունը հակացուցված է:

 

Ուսումնասիրվել է ուրոլոգիական տարաբնույթ հիվանդությունների ազդեցությունը հղիու-թյան ընթացքի վրա:


Նյութերը և մեթոդները


Հետազոտման են ենթարկվել 18-38 տարեկան 79 հղիներ, որոնց մոտ հղիության ժամկետները եղել են 21-35 շաբաթական:

 

Արդյունքները և դրանց վերլուծություն


Հետազոտվել են միզային համակարգի հիվանդություններով տառապող 18-38 տարեկան 79 հղիներ`18-24 տարեկան 39 կին (49.4%), 25-31 տարեկան 25 կին (31.6%), 32-38 տարեկան 15 կին (19%): Հետազոտվող հղիներից 48-ը (60%) առաջնահղիներ են, 31-ը (40%) կրկնահղիներ: Բարդացած մանկաբարձական անամնեզ (ինքնաբեր կամ արհեստական վիժում, վաղաժամ ծննդաբերություն, չզարգացող հղիություն) ունեցել են 26 հղի (33%), բարդացած գինեկոլոգիական անամնեզ (ուրոգենիտալ ինֆեկցիաներ, հիպերպրոլակտինեմիա, առաջնային կամ երկրորդային անպտղություն)` 23-ը (29%), բարդացած սոմատիկ անամնեզ (առաջին կամ երկրորդ աստիճանի ճարպակալում, շաքարային դիաբետ, վարիկոզ հիվանդություն, թիրեոտոքսիկոզ) նշել են 25 հղի (31.6%): Հետազոտման ժամանակ հղիության ժամկետները 15 կնոջ մոտ (19%) համապատասխանում է 21-25 շաբաթական, 35 կնոջ մոտ (44%) 26-30 շաբաթական, իսկ 29-ի մոտ (37%)` 31-35 շաբաթական:

 

Բոլոր կանայք ենթարկվել են անհրաժեշտ կլինիկալաբորատոր հետազոտման:

 

39 հղիների մոտ(49.4%) հայտնաբերվել է պիելոնեֆրիտ (որից 60%-ը ունեցել է քրոնիկ ընթացք, 30%-ը` ենթասուր, 10%-ը` սուր), 15 հղիների մոտ (19%)` միզաքարային հիվանդություն, 14-ի մոտ (17.6%)` միզաթթվային դիաթեզ, 11-ի մոտ (14%)` ցիստիտ:

 

Միաժամանակ 22 կնոջ մոտ (27.8%) ախտորոշվել է սպառնացող վիժում, 5-ի մոտ` (6.3%) սկսվող վիժում, 15 կնոջ մոտ (19%)` սպառնացող վաղաժամ ծննդաբերություն:

 

Կանանց 53%-ի մոտ (42 հղի) զուգահեռ ախտորոշվել է գեստոզ` 35%-ի մոտ (28 հղի) թեթև, իսկ 18%-ի մոտ (14 հղի)` միջին աստիճանի պրեէկլամպսիա: Այս խմբում 57%-ի մոտ (24 հղի)` միաժամանակ ախտորոշվել է պիելոնեֆրիտ, 19%-ի մոտ (8 կին)` միզաքարային հիվանդություն, 14%-ի մոտ (6 հղի)` միզաթթվային դիաթեզ, 9.5%-ի մոտ էլ (4 հղի)` ցիստիտ: 

 

Բոլոր հղիները ստացել են համապատասխան կոնսերվատիվ բուժում, որն ուղղված է եղել ինչպես հիմնական մանկաբարձական ախտաբանության, այնպես էլ ուրոլոգիական հիվանդությունների բուժմանը:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ ուրոլոգիական հիվանդություններով տառապող հղիների 53%-ի մոտ ախտորոշվել է գեստոզ, որում առավել մեծ տեղ են զբաղեցնում պիելոնեֆրիտը(57%) և միզաքարային հիվանդությունը(19%):

 

Ուրոլոգիական հիվանդությունները հղիների մոտ հանդիպում են բավականին հաճախ և ժամանակին ու որակյալ օգնության բացակայության դեպքում կարող են հանգեցնել լուրջ բարդությունների առաջացմանը ինչպես մոր, այնպես էլ պտղի համար: Ուստի, հղիության պաթոլոգիաների առաջացումը կանխելու համար, անհրաժեշտ է մինչ հղիության պլանավորումը հետազոտել միզային համակարգը և բուժել հայտնաբերված պաթոլոգիաները:

 

Գրականություն


 

  1. Алан Х. Де Черни, Лоран Натан. Акушерство и гинекология. 2008.
  2. Сидорова И.С., Макаров И.О..Течение и ведение беременности по триместрам. 2009.
  3. Филип М. Ханно, С. Брюс Малкович, Алан Дж. Вейн. Руководство по клинической уро¬логии, 2006.
  4. Н.А. Лопаткин. Урология. Национальное руко¬водство/2009
  5. Шехтман М.М. Болезни почек у беременных. Беременность. Диагностика и лечение болез¬ней сердца, сосудов и почек. 1997.
  6. Рогов В.А., Гордовская Н.Б. Почки и беременность. Под ред. И.Е. Тареевой/2009.
  7. Дудка Г.Ю. Заболевание почек и беремен¬ность. 1999.
  8. Е.В. Захарова. Течение хронических заболе¬ваний почек при беременности. Отделение нефрологии МГКБ им. С.П.Боткина. 2007.
  9. Тютюнник В.Л. Влияние инфекции на течение беременности, плод и новорожденного. 2001.
  10. Naber K.G. (chair), Schaeffer A.J., Hynes C.F., Matsumoto T., Shoskes D.A., Bjerklund Johansen T.E. (Eds) (2010). EAU. International Consultation on Urological Infections. The Netherlands, European Association of Urology. 
  11. Hooton T.M., Stamm W.E. Diagnosis and treatment of uncomplicated urinary tract infection. Infect Dis Clin North Am 1997.
  12. Stamm W.E., Hooton T.M. Management of urinary tract infections in adults. N. Engl. J. Med., 1993.
  13. Foxman B., Brown P. Epidemiology of urinary tract infections: transmission and risk factors, incidence, and costs. Infect Dis. Clin. North. Am.,2003.
  14. Fihn S.D. Clinical practice. Acute uncomplicated urinary tract infection in women. N. Engl. J. Med., 2003.
  15. Vouloumanou E.K., Karageorgopoulos D.E, Kazantzi MS, Kapaskelis AM, Falagas ME. Antibiotics versus placebo in the treatment of women with uncomplicated cystitis: a meta-analysis of randomized controlled trials. J Infect 2009.
  16. Gupta K., Hooton T.M., Roberts P.L., PL: placeboStamm WE. Short-course nitrofurantoin for the treatment of acute uncomplicated cystitis in women. Arch Intern Med 2007.
  17. Warren J.W., Abrutyn E., Hebel J.R., Johnson J.R., Schaeffer A.J., Stamm W.E. Guidelines for antimicrobial treatment of uncomplicated acute bacterial cystitis and acute pyelonephritis in women. Infectious Diseases Society of America (IDSA)IDSA: Infectious Diseases Society of America. Clin Infect Dis 1999.
  18. Rafalsky V., Andreeva I., Rjabkova E. Quinolones for uncomplicated acute cystitis in women. Cochrane Database Syst Rev 2006.
  19. Nicolle L.E., Bradley S., Colgan R., Rice J.C., Schaeffer A., Hooton T.M.; Infectious Diseases Society of America; American Society of Nephrology; American Geriatric Society. Infectious Diseases Society of America guidelines for the diagnosis and treatment of asymptomatic bacteriuria in adults. Clin Infect Dis 2005.
  20. Scholes D., Hooton T.M., Roberts P.L., Gupta K., Stapleton A.E., Stamm W.E. Risk factors associated with acute pyelonephritis in healthy women. Ann Intern Med 2005.
  21. Talan D.A., Stamm W.E., Hooton T.M., Moran G.J., Burke T., Iravani A., Reuning-Scherer J., Church DA. Comparison of ciprofloxacin (7 days) and trimethoprim-sulfamethoxazole (14 days) for acute uncomplicated pyelonephritis pyelonephritis in women: a randomized trial 2006. 

 

 

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites