ՈՒրբաթ, 03.05.2024, 08:34Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ուրովյան հիվանդություն


Էնդեմիկ այլաձևող օստեոպորոզ, Կաշին-Բեկի հիվանդություն

Հիվանդությունը պայմանավորված է խողովակավոր ոսկրերի ներաճառային աճի ձեռքբերովի խանգարումով, որը հանգեցնում է յուրատեսակ այլաձևող օստեոարթրոզի գոյացմանը:

Հիվանդությունը հիմնականում հանդիպում է Անդրբայկալյան Ուրով գետի մերձափնյա բնակիչների մոտ։ Էնդեմիկ օջախներ են հայտնաբերվել նաև Արևելյան Սիբիրում, Չինաստանի հյուսիս-արևելքում և Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ 
Հիվանդության էնդեմիկության պատճառներն ու ախտածագումը վերջնականապես հայտնի չեն։ Հիվանդության կապը արտաքին էնդեմիկ գործոնների հետ կասկած չի հարուցում, սակայն դրանց ազդեցության մեխանիզմը դեռևս մնում է անհայտ։

 

Բնակչությանը մատակարարվող հացի և խմելու ջրի որակի բարձրացման շնորհիվ հիվանդությունը նկատելիորեն նվազել է։ Ենթադրվում է, որ հիվանդության զարգացման պրոցեսում մեծ դեր ունի ջրի ու հողի միկրոտարրերի միջև եղած անհամաչափությունը։

 

Ախտաանատոմիական հետազոտությամբ ոսկրերի մետաֆիզային հատվածներում և աճառներում հայտնաբերվում են խոր և համատարած դիստրոֆիկ և, մասամբ, կազմալուծական (դեստրուկտիվ) փոփոխություններ։ Ախտաբանական պրոցեսի հարաճման ընթացքում հոդային մակերեսները տափակում են և նրանց եզրերին գոյանում են ոսկրային աճուկներ, որոնց հետևանքով զարգանում են հոդերի ձևախախտումներ, ֆունկցիայի խանգարումներ, աճի դանդաղում կամ դադարում։

 

Երեխաների մոտ հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է 6-14 տարեկանում։ Սկզբնական շրջանում գանգատներ չեն լինում։ Կարող են նկատվել մարմնի ցավոտություն, մատների մկանների կծկումներ, տարազգայություն (պարէսթեզիա): Նշված երևույթներն ի հայտ գալիս և հետագայում ուժեղանում են մրսելու, ֆիզիկական գերլարման, վնասվածքի, վարակային հիվանդությունների դեպքում։ Հոդերի փոփոխությունները սկզբում աննշան են։ Շարժումների ժամանակ նուրբ ճարճատում է լսվում (կրեպիտացիա): Ախտաբանական պրոցեսի խորացման հետ այն վեր է ածվում «մեծ ճարճատման»։ Հոդերն աստիճանաբար ավելի ու ավելի են փոխում իրենց տեսքը, հաստանում են, կորցնում շարժունակությունը, զարգանում է մկանների ատրոֆիա, աճի դանդաղում։ Հիվանդության բուռն շրջանում հայտ-նաբերվում են հոդերի բազմաթիվ համաչափ ձևախախտումներ, շարժումների սահմանափակումներ, գոյանում են չափավոր արտահայտված կծկանքներ (կոնտրակտուրաներ): Հոդերի երկրորդային սինովիտների ժամանակ առանձին դեպքերում էքսուդատ է առաջանում։ Շատ բնորոշ են միջֆալանգային հոդերի փոփոխությունները, դիաֆիզների կարճացումից բացի, հայտնաբերվում են նաև հաստացումներ և ձևախախտումներ, որոնք կարճամատության պատկեր են առաջացնում։ Կոնքազդրային հոդերի ախտահարումից զարգանում է յուրատեսակ «բադի» քայլվածք։

 

Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ սկզբնական փոփոխությունները դիտարկվում են մետաֆիզներում։ Հետագայում միանում են և էպիֆիզների փոփոխությունները։ Ախտահարվում են գրեթե բոլոր խողովակավոր, ինչպես նաև կարճ սպունգանման ոսկրերը։

 

Հիվանդության տևողությունը տարբեր է։ Այն վերանում է աճման պրոցեսների ավարտման հետ։

 

Բուժումը։ Նույնն է, ինչ որ օստեոարթրոզների դեպքում։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites