ՈՒրբաթ, 03.05.2024, 16:24Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Պիլորոստենոզ (ստամոքսաելքի բնածին նեղացում)


Համարվում է զարգացման արատ, որը ծագում է ներարգանդային) կյանքի երկրորդ ամսում։ Հյուսվածաբանական հետազոտություններով) փոփոխություններ են հայտնաբերված ստամոքսի բոլոր մասերում, բայց, առավելապես՝ ստամոքսաելքում։ Տեղի է ունենում ստամոքսաելքի շրջանաձև շերտի հարթ մկանաթելերի և շարակցահյուսվածքային թելերի գերաճ։ Միաժամանակ տեղի է ունենում ենթալորձային թաղանթի փխրունացում և անոթների գերաճ։

Ստամոքսաելքի բնածին նեղացումը առավել հաճախ առաջին հղիությունից ծնված երեխաների մոտ է լինում, ընդ որում, տղաների մոտ հանդիպում է ավելի հաճախ, քան աղջիկների։

Հիվանդության զարգացման մեջ որոշակի դեր է վերագրվում ժառանգական գործոնին։ Ապացուցված է, որ մայրերը հիվանդությունը մի քանի անգամ ավելի հաճախ են փոխանցում երեխաներին, քան հայրերը։ Հետաքրքիր են միձվածին երկվորյակների մոտ նկարագրվող պիլորոստենոզի դեպքերը։ Հիվանդության բնածին բնույթի մասին են վկայում նաև ստամոքսաելքի նյարդային հանգուցաբջիջներում հայտնաբերված կազմափոխական (դեգեներատիվ) ախտահարումները։
Հիվանդության ձեռքբերովի բնույթին կողմնակից հեղինակները գտնում են, որ հիվանդության զարգացման գործում առաջնայինը ստամոքսաելքի ախտաբանական ռեֆլեքսներն են, որոնք առաջ են բերում կծկումներ, որից հետո սկիզբ է առնում մկանային շերտի գերաճ։ Այդ տեսության կողմնակիցների թիվը գնալով նվազում է։

Անհրաժեշտ է նշել, որ բնածին նեղացումը չի բացառում ստամոքսաելքի կարկամության առկայությունը։ Այդ մասին են վկայում կլինիկական դիտարկումները, որոնք ապացուցում են, որ սպազմը վերացնող բուժումը հանգեցնում է փսխումների նվազմանը նաև պիլորոստենոզով հիվանդ երեխաների մոտ։

Ստամոքսաելքի նեղացումը սովորաբար հայտնաբերվում է կյանքի 2-4-րդ շաբաթում։ Փսխումը սկզբում հազվադեպ է լինում, օրվա մեջ 1-2 անգամ, ապա աստիճանաբար դառնում է ավելի համառ՝ օրը մի քանի անգամ, փսխման զանգվածը բերանից դուրս է ժայթքում «շատրվանաձև», լինում է ավելի շատ, քան վերջին անգամ ընդունած սննդի քանակը։ Փսխանքն ունենում է թթվային ռեակցիա, առանց լեղու խառնուրդի։

Մշտական և համառ փսխումը զանգվածի զգալի պակասում է առաջացնում։ Հյուսվածքները ջրազրկվում են։ Երեխայի դրությունը գնալով վատանում է, նկատվում է ալկալոզ, հիպոքլորեմիա։ Գրեթե միշտ ուժեղ փորկապություն է լինում, կղանքի և մեզի քանակը խիստ պակասում է։

Առանձին դեպքերում որովայնի առաջնային պատի գրգռումը կարող է առաջացնել ստամոքսի գալարաձև շարժումներ։ Որոշ երեխաների մոտ կարելի է շոշափել հաստացած ստամոքսաելքը։

Բնածին նեղացումն անհրաժեշտ է տարբերակել, առաջին հերթին, ստամոքսաելքի կարկամումից (պիլորոսպազմից)։

Փսխման պատճառը հայտնաբերելու համար վճռական նշանակություն ունի ստամոքս-աղիքային ուղու ռենտգենաբանական հետազոտությունը։

Նկ. Պիլորոստենոզով հիվանդի ռենտգեննկարը: Դիտարկվում էերկարած նեղացած ստամոքսաելքը։ Երևում էծավալով մեծացած ստամոքսի խոր պերիստալտիկան:

Ստամոքսաելքի բնածին նեղացման ռենտգենաբանական տվյալներում հատկանշական է բարակ աղիքներում գազի չափավոր կուտակումը, հեղուկի առկայությունը ստամոքսում՝ քաղցած ժամանակ։

Բարիումի ընդունումից հետո նկատվում է ստամոքսի ծալքերի դանդաղ հարթեցում, ստամոքսի խոր սեգմենտային կծկանք։ Բարիումը հայտնաբերվում է ստամոքսում՝ ընդունելուց նույնիսկ 24 ժամ հետո։

Հատկանշական են նաև ստամոքսաելքի տևական փակ վիճակը և նեղացումը (նկ.)։

Տասներկումատնյա աղիքի անանցանելիության ժամանակ ռենտգենաբանական հետազոտությունը հայտնաբերում է վերորովայնային (էպիգաստրալ) շրջանում հեղուկի մակարդակներ, որոնք համապատասխանում են լայնացած ստամոքսին և տասներկումատնյա աղիքին։ Ռենտգեն քննություն կատարելիս չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ բարիումի քանակը չպետք է շատ լինի կաթի այն քանակից, որը ծծում է երեխան մեկ կերակրման ժամանակ։

Ստամոքսաելքի բնածին նեղացման բուժումը միայն վիրահատական է։ Երեխային պետք է նախապատրաստել վիրահատման։ Նախավիրահատական շրջանում ձեռնարկվող միջոցառումները կապված են երեխայի ընդհանուր վիճակի և ուղեկցող բարդությունների հետ։

Երեխային սովորաբար կերակրում են վիրահատությունից 3 ժամ հետո։ Տալիս են 20 մլ կրծքի կթած կաթ՝ 2 ժամը մեկ անգամ։ Հետևյալ օրերին կաթի օրաբաժինն ավելացնում են 100 մլ-ով։ Երեխային վերսկսում Են կրծքով կերակրել վիրահատության 5-րդ օրը, օրական 1-2 անգամ, 5 րոպե տևողությամբ։ Կրծքով պարբերաբար կերակրելը թույլատրվում է վիրահատությունից 7-10 օր հետո

։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites