ՈՒրբաթ, 03.05.2024, 14:55Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Ռախիտը երեխաների մոտ



Վաղ մանկական հասակի երեխաների հիվանդությունների մեջ մեծ ուշադրություն է դարձվում ռախիտին, որը երեխաների մահվան անմիջական պատճառ չի հանդիսանում, բայց հաճախ, բարդացնելով հիմնական հիվանդության ընթացքը, լուրջ դժվարություններ է ստեղծում բուժման գործում. լինելով յուրահատուկ ախտաբանական վիճակ, այն նպաստում է նյութափոխանակության, մի շարք օրգան-համակարգերի նորմալ գործունեության խանգարմանը, օրգանիզմի դիմադրողականության թուլացմանը, դրանով իսկ` այլ հիվանդությունների զարգացմանը: Ահա թե ինչու են մանկաբույժները հաճախ անդրադառնում ռախիտի հետ կապված հարցերին: Ռախիտն աճող օրգանիզմի հիվանդություն է, որը հաճախ ի հայտ է գալիս 1,5 ամսականից` D վիտամինի անբավարարության հետեւանքով:

 

Ոսկրացման պրոցեսում այդ վիտամինը չափազանց կարեւոր դեր է կատարում, նպաստում է մարսողական համակարգում, արյան եւ ոսկրային հյուսվածքի մեջ տեղի ունեցող կալցիումական եւ ֆոսֆորական աղերի փոխանակությանը: Ռախիտը կանխելու նպատակով օգտագործվում են D վիտամինի տարբեր պատրաստուկներ` կալցիումական, ֆոսֆորական, կիտրոնաթթվի միացությունները, ինչպես նաեւ՝ տարբեր վիտամիններ ու միկրոտարրեր: Վաղ եւ անհաս ծնված երեխաների մոտ, օրգան-համակարգերի ոչ լիարժեք տարբերակման հետ միասին, նկատվում է նաեւ ոսկրացման պրոցեսների դանդաղում: Այդ պատճառով նրանք ավելի շատ են զգում վիտամին D-ի պակաս: Դրա համար էլ նրանց մոտ հակառախիտային կանխարգելիչ միջոցների անցկացումը սկսում է ավելի վաղ` երկու շաբաթականից: Ռախիտով տառապող երեխաները հաճախակի են հիվանդանում, նույնիսկ ամռան ամիսներին: Այդ պատճառով կանխարգելիչ միջոցառումներ պետք է անցկացվեն ամբողջ տարվա մեջ, հատկապես ուշ աշնանն ու ձմռանը:

 

Ռախիտին բնորոշ են շատ տարբեր կլինիկական նշաններ: Դրանք վկայում են կենտրոնական, նյարդային, արյունաստեղծ, ոսկրամկանային համակարգերի, շնչառական եւ մարսողական օրգանների ախտահարման մասին: Երեխաների մոտ նկատվում է քնի խանգարում, ընդհանուր անհանգստություն, քրտնարտադրության բավականին մեծ քանակ եւ ոսկրային փոփոխություններ: Ատամ շատ ուշ են հանում, իսկ մկանների շարժողական ֆունկցիան (գլուխը պահել, նստել, կանգնել, քայլել) թուլանում է: Օդը, ջուրն ու արեւը համարվում են առողջությունը ամրապնդող միջոց: Իսկ ռախիտով տառապող երեխաներին սրանք առավել, քան անհրաժեշտ են: Այսպիսով, ռախիտը համարվում է նյութափոխանակության խանգարումներով ընթացող` օրգանիզմի ընդհանուր հիվանդություն: Միայն հակառախիտային հատուկ (վիտամին D) եւ ոչ հատուկ միջոցների զուգակցումը կարող է նպաստել նրա կանխմանը: Անհրաժեշտություն է զգացվում նաեւ որոշելու վիտամին D-ի առավել արդյունավետ դեղաչափը, որն աշխարհագրական տարբեր տեղանքի համար կլինի տարբեր` կախված արեւի քանակից:

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites