Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Սեպտիկ էնդոկարդիտ
Ենթասուր (ձգձգվող) սեպտիկ էնդոկարդիտ (մանրէական էնդոկարդիտ)։ Սեպտիկ հիվանդություն է, որի ժամանակ վարակի հիմնական օջախը տեղակայվում է սրտի փականների վրա, հազվադեպ՝ առպատային էնդոկարդում։ Հարուցիչներն են՝ հաճախ ստրեպտոկոկերը կամ ստաֆիլոկոկերը, հազվադեպ՝ գրամ-բացասական մանրէները (աղիքային, կապտաթարախային, նեխական ցուպիկները, պնևմոկոկերը, սնկերը, մանրէների a ձևերը և այլն)։ Սրտի փականների մանրէական ախտահարումը կապված է օրգանիզմի հումորալ և տեղային (բջջային) իմունիտետի փոփոխությունների հետ, որոնք առաջ են բերում իմունակենսաբանական ռեակցիաների տեղաշարժեր և պրոցեսի մեջ են ներգրավում տարբեր օրգաններ և համակարգեր (անոթներ, երիկամներ, լյարդ, նյարդային համակարգ և այլն)։ Ավելի հաճախ են ախտահարվում արդեն փոփոխված փականները, որը հետևանք է սրտի ձեռքբերովի կամ բնածին արատների, սրտի վիրահատական միջամտությունների։ Հիվանդության համար հատկանշական է անկանոն բնույթի տենդը, որը հաճախ ուղեկցվում է սարսուռով, քրտնարտադրությամբ, երբեմն՝ հոդացավերով, մաշկածածկույթների և |որձաթաղանթների գունատությամբ։ Առաջնային էնդոկարդիտի ժամանակ, որը զարգանում է չփոփոխված փականի վրա, սկզբում կարող են լսվել ֆունկցիոնալ բնույթի աղմուկներ, հետագայում՝ կազմավորվում է սրտի արատ (հաճախ աորտային)։ Երկրորդային էնդոկարդիտի ժամանակ փոխվում է աղմուկների բնույթն ու տեղակայումը` փականների աճող ձևափոխման կամ նոր արատի ձևավորման հետևանքով։ Միոկարդի ախտահարման ժամանակ առաջանում է առիթմիա, հաղորդչականության խանգարում, սրտի անբավարարության նշաններ։ Շատ հատկանշական է անոթների ախտահարումը վասկուլիտների, թրոմբոզների, անևրիզմի, արյունահոսության ձևով, որոնք դիտվում են մաշկում և տարբեր օրգաններում (հեմոռագիկ ցանավորում, ուղեղային վասկուլիտ, երիկամների և փայծաղի ինֆարկտ և այլն)։ Հաճախ նկատվում են լյարդի, փայծաղի մեծացում, նեֆրիտի ախտանիշներ։ Լրացուցիչ հետազոտություններով հայտնաբերվում է հիպոքրոմ սակավարյունություն, չափավոր լեյկոպենիա, արյան մեջ a2- և գամագլոբուլինի, «С» ռեակտիվ սպիտի և ԷՆԱ-ի զգալի մեծացում։ Արյան ցանքսից (որը կատարվում է մի քանի անգամ) մինչև հակաբիոտիկների օգտագործումը հիվանդների մոտ հաջողվում է անջատել էնդոկարդիտի հարուցիչը և որոշել նրա զգայնությունը տարրեր հակաբիոտիկների նկատմամբ։ Սուր սեպտիկ էնդոկարդիտ։ Դիտվում է որպես ընդհանուր սեպսիսի բարդացում։ Ըստ էթիոլոգիայի, պաթոգենեզի և կլինիկայի էապես չի տարբերվում էնդոկարդիտի ենթասուր ձևից և բնորոշվում է միայն ավելի սուր ընթացքով։ Սեպտիկ էնդոկարդիտի բուժումը նպատակահարմար է կատարել՝ ելնելով մանրէաբանական տվյալներից։ Նշանակվում են հակաբիոտիկներ՝ հաշվի առնելով հայտնաբերված հարուցիչների զգայնությունը նրանց նկատմամբ։ Իմուն խանգարումների վերականգնման նպատակով, հատկապես նեֆրիտի, վասկուլիտի, միոկարդիտի, հեպատիտի զարգացման ժամանակ, հակամանրէական միջոցները զուգակցվում են կորտիկոստերոիդային դեղամիջոցներով։
|
Օրացույց | « Մայիս 2024 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|