ՈՒրբաթ, 03.05.2024, 07:47Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Շագանակագեղձի բարորակ գերաճ, աջակողմյան խրոնիկական էպիդիդիմոօրխիտի սրացում`աբսցես, միզային ուղիների


Հիվանդդը, Դ.Վ. 74 տարեկան, դիմել է ԱՐՄԵՆԻԱ ՀԲԿ-ի ուրոլոգիական կլինիկա երեկոյան ժամը 20.00-ին, գանգատվելով մոտ 6-ժամյա բնական ճանապարհով միզելու անկարողությունից: Միզապարկը շոշափվում էր ցայլային համաճոնից երեք հորիզոնական մատ վերև, սոնոգրաֆիկ քննությամբ միզապարկում նկարագրվում էր մոտ 500 մլ մեզ: Տեղադրվել է մշտական ուրեթրալ կաթետեր ըստ Ֆոլեյի 14 Fr 2W 10 cc և էվակուացվել մոտ 600 մլ հարդագույն մեզ: Հիվանդը գնացել է տուն և հաջորդ օրը առավոտյան հոսպիտալիզացվել է:

 

 

Anamnesis morbi: Իրեն հիվանդ է համարում մոտ 14 տարի, երբ առաջին անգամ ունեցել է սուր միզակապության նոպա: Իր խոսքերով մոտ մեկ տարի է ինքնակաթետերիզացիա է կատարում օրական 2-3 անգամ: Նախօրեին ինքնակաթետերիզացիան չէր ստացվել: Վերջին մեկ տարում պարբերաբար նշում է աջակողմյան քրոնիկ էպիդիդիմոօրխիտի սրացում երեք անգամ, ինչի կապակցությամբ ստացել է կոնսերվատիվ-դեղորայքային բուժում: Վերջին 3 օրում նշում էր ջերմության բարձրացում 39-39,50C:

 

Anamnesis vitae: Աճը և զարգացումը ընթացել են նորմալ, կրած հիվանդություններից նշում է գրիպ, անգինա, մանկական հասակում` կարմրուկ, 30 տարի առաջ`երկկողմանի ստորբլթային կրուպոզ թոքաբորբ: Ինֆեկցիոն հեպատիտներով հիվանդացություն, ալերգիկ երևույթներ և ժառանգական հիվանդություններ չի նշում: Ամուսնացած է, ծխում է, ալկոհոլը չի չարաշահում: 

 

Օբյեկտիվ քննությամբ` լեզուն խոնավ է, մաքուր: Մաշկը և տեսանելի լորձաթաղանթները նորմալ գունավորման են: Հարվածի սիմպտոմը բացասական է երկու կողմից էլ, միզապարկը չի շոշափվում, արտաքին սեռական օրգանները զարգացած են արական տիպով, աջ ամորձին չափսերով մեծացած է, ցավոտ, ձախից առկա է հսկա աճուկափոշտային չներուղղվող ճողվածք: Զ/Ճ-140/80, Ps-80 զարկ րոպեում, ռիթմիկ, բավարար լեցունությամբ, t-37,40C: 

 

Հետազոտվել է: Սոնոգրաֆիկ լյարդը, լեղապարկը, փայծաղը, պանկրեասը առանց տե-սանելի փոփոխությունների: Երիկամների չափսերը սովորական, պարենխիման պահպանված, աջից սուբկապսուլյար կիստա 2,9 սմ չափսի, մեզի արտահոսքը խանգարված չէ: Միզապարկում երևում է կաթետերի ծայրը: Շագանակագեղձը 8,0 x 9,0 սմ չափսի, երկողմանի գերաճ 6,6 x 3,7 սմ չափսի, միջին բիլթը 3,8 սմ չափսի: Աջ ամորձին 4,8 x 3,5 սմ չափսի, անհամասեռ, հիպոէխոգեն, հիպերէխոգեն օջախներով`ամենամեծը 2,4 x 1,4 սմ չափսի: Մակամորձին 1,4 x 2,0 սմ չափսի, առկա է զգալի քանակի հեղուկ: Ձախ ամորձին 3,7 x 2,0 սմ չափսի, համասեռ: Փոշտի ձախ կեսում առկա են զգալի քանակի աղու գալարներ:

 

PSA 38,9նգ/մլ: Մատնային քննությամբ գեղձը չափսերով զգալի մեծացած է, վերին բևեռը հասանելի չէ, միջային ակոսը հարթված, կոնսիստենցիան`պաստոզ, աղիքի պատը գեղձի վրա շարժուն է, անցավ, պարառեկտալ ինֆիլտրացիաներ չեն հայտնաբերվել:

 

Մեզի ընդհանուր քննությամբ լեյկոցիտները ծածկում են ամբողջ տեսադաշտը: ԷՍԳ-ի վրա եղած փոփոխությունների հիման վրա կատարվել է էխոսրտագրություն և կարդիոլոգի կոնսուլտացիա: Կատարվել է նաև վիրաբույժի կոնսուլտացիա:

 

Ախտորոշվել է Շագանակագեղձի բարորակ գերաճ, աջակողմյան խրոնիկական էպիդիդիմոօրխիտի սրացում`աբսցես, միզային ուղիների ինֆեկցիա: Ձախակողմյան աճուկափոշտային չներուղղվող ճողվածք: ՍԻՀ, դիֆուզ մանրօջախային կար-դիոսկլերոզ, զարկերակային հիպերտենզիա երկրորդ աստիճանի, բարձր ռիսկ, ձախ փորոքի հիպերտրոֆիա, NYHA-1 աստիճանի:

 

 

Հիվանդին շտապ կարգով տեղային անզգայացման տակ կատարվել է օրխիդէկտոմիա աջից: Հետվիրահատական շրջանը անցել է հարթ, առանց բարդությունների, վերքը լավացել է երկրորդային ձգումով:

 

     

 

Մեկ շաբաթ անց ողնուղեղային անզգայացման ներքո կատարվել է ձախակողմյան աճուկափոշտային ճողվածքահատում` տեղադրելով պրոլենային ցանց, էպիցիստոստոմիա: Փոշտի ձախ կեսից դեպի որովայնի խոռոչ ներուղղվեց մոտ 3 մետր բարակ աղիքային պարունակություն: Հետվիրահատական շրջանը անցել է հարթ, առանց բար-դությունների, վերքերը լավացել են առաջնային ձգումով: 

 

Դինամիկ քննությամբ` PSA 34,9նգ/մլ, մեզի ընդհանուր քննությամբ լեյկոցիտները 2-4 հատ տեսադաշտում, չէր ջերմում:

 

Հիվանդը դուրս գրվեց ամբուլատոր բուժման: 

 

 

Մեկ ամիս անց հիվանդը կրկնակի հոսպիտալացվել է: PSA 6,9նգ/մլ, մեզի ընդհանուր քննությամբ` լեյկոցիտները 2-4 հատ տեսադաշտում, մեզը պարզ, հարդագույն: Կատարված անհրաժեշտ քննություններից հետո հիվանդին ողնուղեղային անզգայացման ներքո կատարվել է տրանսվեզիկալ ադենոմէկտոմիա:

 

Պաթոհիստոլոգիական քննությամբ` շագանակագեղձի ցիստադենոմա, գեղձային էպիթելի և ուրոթելի պրոլիֆերացիայով և արտահայտված դիսպլազիայով: Հիվանդը եղել է հսկողության տակ: Պրեպարատի զանգվածը`850 գրամ:

 

ՈՒրեթրալ կաթետերը հեռացվեց հետվիրահատական 4-րդ օրը, վերքը լավացավ առաջ-նային ձգումով, կարերը հանվեցին հետվիրահատական 7-8-րդ օրերին, էպիցիստոստոման հեռացվեց հետվիրահատական 12-րդ օրը: Միզում էր ազատ, բավարար շիթով:

 

Հիվանդը դուրս գրվեց առողջացումով:

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites