ՈՒրբաթ, 03.05.2024, 15:12Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Շմոլ գազն ունի թմրեցնող ազդեցություն, և մահվան մոտենալը մարդը չի զգում. մասնագետ


2004թ-ից մինչ օրս արձանագրվել է գազից թունավորման և հրդեհի 1651 դեպք, որոնց արդյունքում 109 զոհ և 1843 վիրավոր։ Այս տարի արդեն զոհվել է 10 մարդ, 181-ը թունավորմամբ հոսպիտալացվել։ Գազաֆիկացված է գազ չունեցող Հայաստանի 97%-ը։ Գազով սարքավորումների վթարների և դրանց ողբերգական հետևանքներին է անդրադարձել «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականը։

Գազաֆիկացված մեքենաների քանակով Հայաստանն առաջինն է աշխարհում։ Շքեղ մեքենաները լիցքավորման գնում են գիշերով, և հաճախ խնդրում են լիցքավորել 200-ի փոխարեն 250 մթնոլորտ ճնշմամբ։ Ըստ մասնագետների՝ գազով աշխատող մեքենաների վթարման ամենատարածված ձևն այսպիսին է. հարվածի հետևանքով վնասվում է թափքը, և կոտրում բարձր ճնշման խողովակը, գազը դուրս է ժայթքում և խառնվելով կայծերի հետ՝ առաջ բերում մեծ պայթյունով բռնկում։ Կրակն արագ է տարածվում, ճարակում ամեն ինչ։ Որքան էլ շուտ գան հրշեջները, նրանք, միևնույնն է, արձանագրում են մոխրացում։

Հայաստանում շմոլ գազի արտահոսքի պատճառը հիմնականում գազի անորակ վառարանները և դրանց աշխատանքի պայմաններ չապահովելն է։ Գազահատկացման համար չհարմարեցված շենքերը ևս բազմաթիվ են, և ըստ ԱԻ նախարարի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի, դրանք շահագործելիս գոնե պետք է պահպանել կանոնները։

ՀՓԾ հակաքիմիական և հակաճառագայթային պաշտպանության բաժնի պետ Կարապետ Կարապետյանը նշել է, որ շմոլ գազի թունավորումից մինչև ուշաթափություն և մահ կարող է տևել մեկ-երկու րոպե, շմոլ գազն ունի թմրեցնող ազդեցություն, և մահվան մոտենալը մարդը չի զգում։

«Դու զգում ես, որ արդեն ոչինչ չես զգում»,- նշել է Նիկոլայ Գրիգորյանը՝ հավելելով, որ այս ցավն ընդհանուր է բոլոր այն երկրների համար, որտեղ արագ տեմպերով է իրականացվում գազիֆիկացումը։

Մեքենաների մասնագետների ոչ պաշտոնական միության նախագահ Համլետ Հովհաննիսյանի կարծիքով մեքենաներում տեղադրված բալոնների նվազագույնը 20-30%-ն այլևս պիտանի չէ շահագործման համար. վաղուց արդեն լրացել են դրանց պիտանելիության ժամկետները։ Ըստ նրա՝ բավական մեծ խնդիր է խոնավությունը, որ թե արտաքուստ, թե հատկապես ներսից, ժանգոտման է հասցնում և պայթյունավտանգ դարձնում։ «Գազն ինքնին վտանգավոր չէ, եթե շահագործման բալոններն ու զապչաստերը նորմալ են»,- ասաց Հովհաննիսյանը։
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites