ՈՒրբաթ, 03.05.2024, 14:06Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Շողացող առիթմիա


Շողացող առիթմիան բնորոշվում է նախասրտերի սրտամկանի գրգռականության խանգարումով։ Նախասրտերի լրիվ կծկումների փոխարեն տեղի են ունենում մկանային թելիկների մակերեսային և շատ հաճախակի ֆիբրիլյար կծկումներ (fibrillatio atriorum), որի hետևանքով նախասրտերի մակերեսով սաhում են բազմաթիվ մանր ալիքներ, ինչպես ջրի մակերեսին։ Այդ գրգիռների միայն աննշան մասն է հասնում փորոքներին։ Փորոքների կծկման հաճախականությունը կախված է նախասիրտ-փորոքային հանգույցի այն հատկությունից, թե նա ինչպես է գրգիռը փոխանցում։ Փորոքների կծկումը չի համակցվում նախասրտերի կծկման հետ։

 

Տարբերում են նախասրտերի շողացում և թրթռում։ Շողացման դեպքում նախասրտերր կծկումների թիվը մեկ րոպեում հասնում է 300-600-ի, իսկ թրթռման ժամանակ՝ 250-300-ի (նկ. 58)։ Հաճախ դիտվում է նախասրտերի շողացող առիթմիայի անցումը թրթռացողի և՝ հակառակը։

 

Տարբերում են շողացող առիթմիայի երկու ձև՝

 

  1. հաճախառիթմային (տախիառիթմիկ) և
  2. դանդաղառիթմային (բրադիառիթմիկ):

 

Որոշ հեղինակներ առանձնացնում են նաև III ձևը, երբ շողացումը կրում է նոպայաձև բնույթ։

 

Շողացող առիթմիայի դեպքում ԷՍԳ-ի վրա P նորմալ ատամիկի փոխարեն մեծ քանակությամբ մանր ալիքներ են գրանցվում։ Երբեմն դժվար է լինում որոշել ալիքների թիվը (նկ. 59)։ Նախասրտերի թրթռման ժամանակ P ատամիկը համեմատաբար խոշոր է և ունենում է ավելի կանոնավոր ռիթմ։ Փորոքային կոմպլեքսները անհավասարաչափ են և տեղակայվում են մեկը մյուսից անորոշ հեռավորությամբ։ Երեխաների մոտ առավել hաճախ հանդիպողը շողացման տախիառիթմիկ ձևն է, որն արյան շրջանառության ծանր խանգարումներ է առաջացնում։

Հիվանդների մոտ դիտվում է hևոց, գլխապտույտ, սրտի հաճախակի բաբախում։ Ականջելիս հայտնաբերվում է սրտի քաոսային աշխատանք, փոխվում է տոների հնչեղությունը, սրտային կծկումների միջև եղած դադարների տևողությունը։ Տոները հաջորդում են մեկը մյուսին` մերթ խրձով, մերթ երկարատև ընդմիջումով։

 

Շողացող առիթմիան երբեմն ուղեկցվում է նախասիրտ-փորոքային լրիվ բլոկադայով (Ֆրեդերիկի ֆենոմեն)։ Ռիթմը ծագում է կամ նախասիրտ-փորոքային հանգույցից կամ փորոքներից։ Երկու դեպքում էլ փորոքների կծկման ռիթմը, չնայած նախասրտերի շողացման առկայությանը, կանոնավոր է, ինչը կարող է սխալմամբ ընդունվել որպես ռիթմի կանոնավորում։ Նախասրտերի շողացման այս ձևը հայտաբերվում է էլեկտրասրտագրի հիման վրա։ Պետք է նշել, որ եթե այս դեպքում հիվանդին ներարկվի ատրոպին (որը լավացնում է նախասիրտ-փորոքային հաղորդչականությունը), ապա նախասրտերի շողացման պատկերը կվերականգնվի։

 

Երեխայի մոտ շողացող առիթմիան հաճախ դիտվում է սրտի օրգանական հիվանդությունների` ռևմատիզմի (ձախ նախասիրտ-փորոքային բացվածքի նեղացում), դիֆթերիային միոկարդիտի, սրտի բնածին արատների և այլ դեպքերում։ Շողացող առիթմիայի դեպքեր են նկարագրված նաև սրտի վիրահատման, բրոնխոսկոպիայի, կրծքահատման, թոքի ռեզեկցիայի, դեղորայքային ինտոքսիկացիայի (դիգիտալիս, ադրենալին, կալիում) և այլ դեպքերում։

 

Շողացող առիթմիայի բուժումը պայմանավորված է հիմնական հիվանդության պատճառի վերացումով։ Բուժական միջոցառումները գրեթե նույնն են, ինչ որ պարոքսիզմալ տախիկարդիայի դեպքում։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites