ՈՒրբաթ, 03.05.2024, 10:30Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Շտապ միջոցառումները հեմոտամպոնադայով ուղեկցվող միզապարկի քաղցկեղի ժամանակ


Ինչպես հայտնի է միզապարկի ուռուցքների դեպքում շտապ բուժական միջամտություն պահանջող հիմնական ախտանշաններից է տարբեր արտա­հայտվածության արյունամիզությունը: Հիմնականում հիվանդների ուշ դիմելիության հետ կապված, հազվա­դեպ չեն պրոֆուզ արյունամիզության արդյունքում զարգացած միզապարկի հեմոտամպոնադաները:

 

2004-2007թթ. ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոն են դիմել միզապարկի քաղցկեղ, արյունամիզություն, միզապարկի հեմոտամպոնադա ախտորոշմամբ 78 հիվանդներ:

 

Բոլոր հիվանդների մոտ բուժական միջոցառումները սկսվել են կոնսեր­վա­տիվ եղանակից, մասնավորապես հեմոտամպո­նա­դայի լիկվիդացիայի փորձ միզուկային կաթետերի օգնու­թյամբ, արյունականգ, անհրաժեշտության դեպքում` նաև հեմոտրանսֆուզիոն բուժում: Նշված եղանա­կով հեմոտամպոնադայի լիկվիդացիա և արյու­նահոսության դադարեցում հնարավոր է եղել միայն 43 (55,1%) դեպքերում:

 

Կոնսերվատիվ եղանակի անարդյունավետության դեպքում միզապարկի մակերեսային և ինվազիվ քաղցկեղով 31 հիվանդի (39,7%) կատարվել է հեմոտամպոնադայի էնդոսկոպիկ լիկվադացման փորձ տրանսուրեթրալ ռեզեկցիայով (ուռուցքի ամբող­ջա­կան կամ մասնակի հեռացումով) և/կամ էլոկտրո­կոագուլյացիոն հեմոստազ: 16 հիվանդի մոտ (20,5%) կոնսերվատիվ և էնդոսկոպիկ միջամտությունները եղել են անարդյունավետ: Նրանցից 5-ին (6,4%) կատարվել է ցիստոտոմիա, հեմոտամպոնադայի լիկվիդացիա, միզա­պարկի ռեզեկցիա: Նշված հիվանդները հետվիրահատական շրջանում անհրաժեշտության դեպքում ստացել են օժանդակ բուժում:

 

Մնացած հիվանդներին նշված միջամտությունների անարդյունավետության (հիմնականում միզապարկի տոտալ ախտահարման) և հակացուցումների բացա­կա­յության դեպքում կատարվել է արմատական, իսկ T4NxMx, TxNxM1 փուլերում` փրկողական (salvage) ցիստէկտոմիա:

 

Հարկ ենք համարում առանձին նշել, որ տոտալ ախտահարմամբ միզապարկի քաղցկեղ, մակրո­հեմա­տուրիա, միզապարկի հեմոտամպոնադա ախտո­րոշմամբ հիվանդների էնդոսկոպիկ միջամտության անարդյունավետության և հակացուցումների բացա­կա­յության պայմաններում նույնիսկ մետասթատիկ տարածման ժամանակ ամոքիչ բուժման ընդունելի տարբերակ է համարվում salvage ցիստէկտոմիան, որը կասեցնելով շարունակվող արյունահոսությունը և վերա­կանգնելով մեզի հոսքը, նպաստում է հիվանդ­ների ընդհանուր վիճակի բարելավմանը և հնարա­վորություն ընձեռում քիմիա- ճառագայթային բուժման անցկացման համար:

 

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites