ՈՒրբաթ, 03.05.2024, 17:30Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

ՍՈՒՊՐՈ-760 սննդային հավելումը որպես քրոնիկ երիկամային անբավարարության զարգացումը դանդաղեցնող միջոց


Վերջին տասնամյակներում ամբողջ աշխարհում դիտվում է երիկամների քրոնիկ հիվանդությամբ /ԵՔՀ/ տառապողների թվի կտրուկ աճ:ԵՔՀ աստիճանաբար բերում է երիկամների ֆունկցիայի նվազեցման, որը բնորոշվում է կծիկային ֆիլտրացիայի պրոգրեսիվացող անկմամբ և պլազմայում կրեատինինի մակարդակի աստիճանական բարձրացմամբ: Ձևավորվում է քրոնիկ երիկամային անբավարարություն /ՔԵԱ/, որն ունի անընդհատ խորացող բնույթ` մինչև տերմինալ ուրեմիայի զարգացումը: Վերջինս էլ որոշում է նեֆրոլոգիական հիվանդությունների ելքը [3]: ՔԵԱ ժամանակ օրգանիզմում կատարվում են մի շարք կենսաքիմիական փոփոխություններ, այդ թվում նաև լիպիդների մակարդակի բարձրացում: Վերջինս կլինիկորեն արտահայտվում է աթերոսկլերոզի վաղաժամ զարգացմամբ [1]:

 

ՔԵԱ բուժումը մինչև ուրեմիկ շրջանի զարգացումը կոնսերվատիվ է: Ուրեմիկ շրջանում անցկացվում են ծրագրավորված հեմոդիալիզի սեանսներ: Վերջիններս ֆինանսավորվում են պետության կողմից և համարվում են բավարար ծախսատար: Սակայն հեմոդիալիզի ապարատներն անհամեմատ քիչ են, քան ուրեմիկ շրջանում գտնվող հիվադների քանակը, հետևաբար, այն հիվանդները, որոնք դուրս են մնում այդ օգնությունից, մահանում են ուրեմիայից:

 

Ելնելով վերոհիշյալից, պարզ է դառնում ՔԵԱ պրոֆիլակտիկայի և վաղ շրջանում կոնսերվատիվ բուժման անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ կատարվող բոլոր հետազոտությունները համարվում են նեֆրոլոգների առաջնահերթ խնդիրներից մեկը [3,5]:

 

Կոնսերվատիվ բուժման անկյունաքարը սահմանափակ սպիտակուցային սննդակարգն է: Հայտնի է, որ սննդի հետ ընդունվող սպիտակուցները (հատկապես կենդանական ծագում ունեցող) մի կողմից բերում են հիպերֆիլտրացիայի` արագացնելով կծիկների սկլերոզը, մյուս կողմից քայքայվելով` բարձրացնում են ազոտային շլակների մակարդակը արյան մեջ, իսկ վերջիններս կարևորագույն դեր են խաղում ինտոքսիկացիայի զարգացման մեջ: Օրվա սննդակարգում սպիտակուցների քանակի պակասեցումը լինում է արդյունավետ, եթե այն զուգակցվում է անփոխարինելի ամինաթթուներ պարունակող պրեպարատների և սննդային հավելումերի հետ: Վերջիններից նեֆրոլոգիայում առավել տարածում ունի առանձնացված սոյայի սպիտակուց ՍՈՒՊՐՈ-760, որն իր մեջ պարունակում է 18 անփոխարինելի ամինաթթուներ: Նրանք համարվում են լիարժեք սպիտակուցներ և քայքայվելով` չեն բարձրացնում ազոտային շլակների մակարդակն արյան մեջ [1,2]: Միաժամանակ ՍՈՒՊՐՈ-760-ը նպաստում է հիպերֆիլտրացիայի պակասեցմանը և հետևաբար դանդաղեցնում է կծիկների սկլերոզացման պրոցեսը [2]: Տարբեր հեղինակների կողմից ՍՈՒՊՐՈ-760-ը նշանակվել է ՔԵԱ ինչպես վաղ, այնպես էլ ուրեմիկ շրջանում, երբ հիվանդները ստանում էին ծրագրավորված հեմոդիալիզի սեանսներ: Ըստ մեզ հասու գրականության տվյալների ՔԵԱ վաղ շրջանում գտնվող հիվանդները, որոնք մշտապես ստացել են ՍՈՒՊՐՈ-760-ը, հսկողության տակ են եղել 1,5 տարի [4]:

 

Ներկա աշխատանքի նպատակը եղել է գնահատել ՍՈՒՊՐՈ-760-ի ազդեցությունը ՔԵԱ ընթացքի վրա` նրա զարգացման վաղ և ուրեմիկ շրջաններում, երբ հիվանդները ստացել են ծրագրավորված հեմոդիալիզի սեանսներ:

 

Այդ նպատակով մենք հետազոտել ենք ՔԵԱ տառապող 82 հիվանդ, նրանցից 52-ը գտնվել են ՔԵԱ վաղ շրջանում, իսկ 30 հիվանդ` տերմինալ շրջանում և ստանում էին հեմոդիալիզ:

 

Վերոհիշյալ 52 հիվանդները մեր վերահսկողության տակ են եղել 2001-2008 թթ.: Նրանք հետազոտվել են ամբուլատոր և ստացիոնար պայմաններում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, նեֆրոլոգիական բաժին), իսկ մնացած 30 հիվանդները վերցվել են հսկողության տակ վերջին տարում:

 

ՔԵԱ զարգացման վաղ շրջանում գտնվող 52 հիվանդների ընտրության հիմնական ցուցանիշներն եղել են կծիկային ֆիլտրացիան և կրեատինինի մակարդակն արյան մեջ (կծիկային ֆիլտրացիան <60մլ/ր, կրեատինինի մակարդակը պլազմայում >120մկմոլ/լ): Կատարված մնացած կենսաքիմիական հետազոտություններից առանձնացրել ենք խոլեսթերինի մակարդակի ցուցանիշները: Հիվանդների խմբավորման մեջ դեր չեն խաղացել հիմնական հիվանդության տարիքը, սեռը, կլինիկական և այլ հարկլինիկական հետազոտման տվյալները: 

 

ՔԵԱ վաղ շրջանում գտնվող 52 հիվանդի նշանակվել է սահմանափակ սպիտակուց պարունակող սննդակարգ (0,3-0,6գ/կգ քաշին): Նրանցից 30-ը ստացել է ՍՈՒՊՐՈ-760 0,3գ/կգ քաշին:

 

ՍՈՒՊՐՈ-760 նշանակելուց առաջ 30 հիվանդների մոտ որոշվել է կծիկային ֆիլտրացիայի, կրեատինինի և խոլեսթերինի մակարդակը պլազմայում: Կրեատինինի մակարդակը կազմել է 220,4՞5,45մկմոլ/լ, կծիկային ֆիլտրացիան 39,6՞0,17մլ/ր, խոլեսթերինի մակարդակը` 5,3՞0,05մմոլ/լ (p

 

Մնացած 22 հիվանդներից, որոնք չէին ստացել ՍՈՒՊՐՈ-760, 7 տարի անց կրկնակի հետազոտվել են 14-ը: Վերջիններիս մոտ դիտվել էր ինչպես կրեատինինի, այնպես էլ խոլեսթերինի մակարդակի աճ և կծիկային ֆիլտրացիայի անկում (կրեատինին` 598,6՞2,92մկմոլ/լ, խոլեսթերին` 6,8՞0,08մմոլ/լ, կծիկային ֆիլտրացիան` 12՞0,20,2մլ/ր), 14 հիվանդներից 5-ի մոտ զարգացել էր տերմինալ ՔԵԱ:Մնացած 8 հիվանդի ճակատագիրն անհայտ է:

 

Հեմոդիալիզի սեանսներ ստացող 30 հիվանդներից 15-ին 1 տարի նշանակվել է «Սուպրո-760» 0,6գ/կգ քաշին: Նրանց մոտ այդ ընթացքում պակասել է ընդհանուր թուլությունը և քաշի կորուստը: Հեմոդիալիզի յուրաքանչյուր սեանսից հետո կրեատինինի մակարդակի իջեցումն եղել է ավելի արտահայտված (կրեատինինի մակարդակը պլազմայում մինչ դիալիզային սեանսը 1000-800 մկմոլ/լ, սեանսից հետո` 400-250մկմոլ/լ): Մնացած 15 հիվանդների մոտ, որոնք չեն ստացել ՍՈՒՊՐՈ-760, նման դրական տեղաշարժեր չեն արձանագրվել:

 

Այսպիսով. քրոնիկ երիկամային անբավարարության վաղ շրջանում նշանակված սահմանափակ սպիտակուցային սննդին զուգակցված ՍՈՒՊՐՈ-760, որն իրենից ներկայացնում է անփոխարինելի ամինաթթուներով հարստացված սննդային հավելում, նպաստել է ՔԵԱ ընթացքի դանդաղեցմանը` երկարաձգելով նախադիալիզային շրջանը: 7 տարվա հսկողությունը ՍՈՒՊՐՈ-760 ստացող հիվանդների մոտ ցույց է տվել կրեատինինի մակարդակի աճի դանդաղեցում` սկսած ընդունման երրորդ ամսից: Իսկ խոլեսթերինի մակարդակը սկսել է իջնել արդեն ընդունման առաջին ամսից:

 

Նախադիալիզային շրջանի երկարացումը նշանակում է, որ հիվանդները մնում են հասարակության և ընտանիքի լիարժեք անդամներ, իսկ պետության կողմից խնայվում են դիալիզին տրամադրվող ֆինանսները:

 

Ծրագրավորված հեմոդիալիզով բուժվող հիվանդները, որոնք ստացել են ՍՈՒՊՐՈ-760 նշել են ընդհանուր թուլության պակասեցում, քաշի ավելացում: Նրանց մոտ բարձրացել է զգայունությունը հիպոտենզիվ դեղորայքի նկատմամբ: ՍՈՒՊՐՈ-760-ը, լինելով անփոխարինելի ամինաթթուների կոմպլեքս, քայքայվելով ոչ միայն չի բարձրացնում կրեատինինի, այլ նաև կալիումի, նատրիումի և ֆոսֆորի մակարդակը, միաժամանակ կանխարգելում է սպիտակուցա-էներգետիկ անբավարարության զարգացումը:

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites