Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Սրտային անբավարարություն
Սրտի, որպես մխոցի, արյան նորմալ շրջանառությունն ապահովող գործունեության անկարողությունն է։ Սրտային անբավարարությունն ի հայտ է գալիս սրտամկանի, թոքերի տարածուն ախտահարումների, պերիկարդիտների, զարկերակային հիպերտենզիայի, սրտի արատների և այլ ախտաբանական վիճակների դեպքում, որոնք դժվարացնում Են սրտի աշխատանքը։ Սրտային սուր անբավարարությունը զարգանում է սրտի ձախ փորոքային սուր անբավարարության հետևանքով թոքային հյուսվածքում շճային հեղուկի արտազատումով (ինտերստիցիալ այտուց)։ Սրտային քրոնիկական անբավարարությունը բնորոշ է միտրալ (երկփեղկ) և տրիկուսբիդալ (եռփեղկ) փականների արատներին, կպչող պերիկարդիտին։ Այն հաճախ զուգորդվում է ձախփորոքային անբավարարությամբ։ Կլինիկան։ Պարանոցային երակների արտափքում, բարձր երակային ճնշում, ակրոցիանոզ, լյարդի մեծացում, այտուց, դեղնություն, ջրգողություն։ Փոփոխությունները սրտի կողմից՝ սրտի սահմանների մեծացում, կարդիոմեգալիա, ռիթմի խանգարում, նախասիրտ-փորոքային բլոկադա։ Բուժումը։ Սրտային անբավարարության բուժումը կախված է նրա բնույթից և արտահայտվածության աստիճանից։ Բուժումը հիմնականում տարվում է սրտի կծկողական ունակության բարձրացման, ներքին օրգանների ֆունկցիայի նորմալացման և արյան հավասարակշռության (հոմեոստազի) վերականգնման ուղղությամբ։ Անբավարարության բուժման հիմնական սկզբունքներն են՝ կազմակերպել ճիշտ ռեժիմ և խնամք, դիետաթերապիա, դեղորայքային բուժում։ Անհրաժեշտ է նաև պարզել և բուժել առաջացնող պատճառները (ռևմատիզմ, միոկարղիտ)։ Հիմնական դերը պատկանում է ռացիոնալ դեղորայքային բուժմանը։ Առաջին հերթին նշանակվում է սրտային գլիկոզիդներ։ Անկախ պատրաստուկի ձևից և բնույթից գլիկոզիդները միանման ազդեցություն են թողնում սրտամկանի վրա, ուժեղացնում են միոկարդի կծկողական ունակությունը՝ առանց մեծացնելու պահանջը թթվածնի նկատմամբ։ Գլիկոզիդներ նշանակելիս հաշվի պետք է առնել սրտային անբավարարության աստիճանը, ինչպես նաև դեղամիջոցի ազդեցության արագությունը՝ ինչքան ժամանակում կառաջանա առավելագույն թերապևտիկ արդյունք։ Սրտային անբավարարության II և III աստիճանների ժամանակ գլիկոզիդները նշանակվում են միայն ներերակային ձևով։ Գլիկոզիդների hետ միասին նշանակվում են նաև միզամուղներ։ Սրտամկանի սնուցումը լավացնելու համար նշանակվում է կոկարբոքսիլազա, կալիումի պատրաստուկներ, վիտամինաթերապիա։
|
Օրացույց | « Մայիս 2024 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|