ՈՒրբաթ, 03.05.2024, 12:05Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Սրտի բնածին արատներ. աորտայի նեղացում


Աորտայի նեղացումը կարող է տեղակայվել ինչպես աորտայի բացվածքի, այնպես էլ փականների շրջանում և անոթների ուղղությամբ։

Աորտայի բացվածքի նեղացման ժամանակ առաջ է գալիս արյան շրջանառության չափազանց ծանր խանգարում, որի հետևանքով նորածինները հաճախ մահանում են կյանքի առաջին իսկ շաբաթվա ընթացքում։

 

Փականային ստենոզի ժամանակ` կախված նրա նեղացման աստիճանից, առաջանում են հեմոդինամիկայի խանգարումներ, որոնք պայմանավորում են հիվանդության կլինիկական պատկերը։ Ձախ փորոքը, որպես սրտի ամենահզոր մաս, կարող է երկար ժամանակ պահպանել նորմալ արյան շրջանառությունը։ Առաջանում է ձախ փորոքի գերաճ, որը պայմանավորված է սիստոլային ծանրաբեռնվածությամբ։ Սրտի սահմանները լայնանում են դեպի ձախ։

 

Հիվանդների գանգատները կապված են հեմոդինամիկայի խանգարումների հետ՝ հևոց, սրտի խփոց, գլխապտույտ, երբեմն՝ գիտակցության կորուստ։

 

Ականջելիս II միջկողային տարածության մեջ, կրծոսկրի աջ եզրին լսվում է կոպիտ, քերծող բնույթի սիստոլային աղմուկ։ Աղմուկը տարածվում է պարանոցի մեծ անոթների վրա, իսկ արատի խիստ արտահայտված դեպքում՝ սրտի բոլոր մասերում։ Շոշափելիս կարելի է հայտնաբերել սիստոլային դողոց։

 

Էլեկտրասրտագրությամբ հայտնաբերվում են ձախ փորոքի հիպերտրոֆիա և սիստոլային ծանրաբեռնվածության նշաններ։
Ռենտգենյան հետազոտությունը ի հայտ է բերում ձախ փորոքի գերաճ, վերելակ աորտայի լայնացում, երբեմն՝ նրա պուլսացիայի ուժեղացում։

 

Երեխայի աճին զուգընթաց աորտայի նեղացման աստիճանը նույնպես մեծանում է։ Ձախ փորոքի երկարատև ծանրաբեռնվածությունը հանգեցնում է սրտամկանի սնուցախանգարման փոփոխությունների և ձախ փորոքի թուլացման, որն արտահայտվում է հեմոդինամիկայի խանգարումներով։


Աորտայի նեղացում ունեցող երեխաների մոտ կարող են երևան գալ նաև կորոնար անբավարարության նշաններ։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites