ՈՒրբաթ, 03.05.2024, 12:27Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Թարախային արթրիտ


Զարգանում է արյունածին ճանապարհով, երբ վարակի առաջնային օջախից մանրէները (ստաֆիլոկոկ, ստրեպտոկոկ և այլն) ներթափանցում են հոդի մեջ։

Թարախային սուր հոդաբորբը երեխաների մոտ կարող է ծագել անգինայի, քութեշի, սեպտիկ էնդոկարդիտի, ֆուրունկուլոզի ժամանակ։

 

Թարախային սուր հոդաբորբ հաճախ կարող է զարգանալ նաև հոդերի թափանցող վնասվածքների դեպքում։


Հիվանդությունը, որպես կանոն, սկսվում է սուր՝ դողով, հեկտիկ բնույթի տենդով, հաճախ մեկ հոդի խիստ ցավոտությամբ։


Ախտահարված հոդում հայտնվում է թեթևակի ուռածություն, կարմրություն։ Սեպտիկ պրոցեսներից թուլացած հիվանդների մոտ արթրիտը կարող է սկսվել աստիճանաբար, առանց տեղային բորբոքման արտահայտված նշանների։ Հոդերից վերցրած ձուսպային (սինովիալ) հեղուկը պղտոր է, բարձր բջջապարունակությամբ և նեյտրոֆիլ լեյկոցիտների գերակշռումով։

 

Արյան մեջ հայտնաբերվում է ձախ թեքումով բարձր լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի խիստ արագացում։

 

Ռենտգենաբանական հետազոտությունները հայտնաբերում են տարածուն օստեոպորոզ։

 

Ախտորոշումը կատարվում է սեպսիսի ընդհանուր ախտանիշների առկայության և ձուսպային հեղուկի մանրէաբանական ու մանրադիտակային ուսումնասիրությունների հիման վրա։

 

Բուժումը։ Պարտադիր է հոդի անշարժացումը։ Նշանակվում են հիմնականում հակաբիոտիկներ։ Բուժման լավ արդյունքի համար ցանկալի է որոշել հակաբիոտիկների նկատմամբ միկրոֆլորայի զգայնությունը։ Կատարվում են հակաբիոտիկների ներհոդային սրսկումներ։ Ծանր դեպքերում ցուցված է վիրաբուժական դրենավորում։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites