ՈՒրբաթ, 03.05.2024, 10:19Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Թունավորում (դիմեդրոլ)


(ԴԻՊՐԱԶԻՆ, ՊԻՊՈԼՖԵՆ, ՍՈՒՊՐԱՍՏԻՆ ԵՎ ԱՅԼ ՀԱԿԱՀԻՍՏԱՄԻՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ)

Կյանքի առաջին տարիների երեխաների համար թունավոր են համարվում դեղամիջոցների 100-150 մգ դեղաչափերը։ Հակահիստամինային դեղորայքները լավ լուծվում են ճարպերում, արագ ներծծվում են ստամոքսաաղիքային ուղուց և թափանցում են բոլոր հյուսվածքները, այդ թվում նաև կենտրոնական նյարդային համակարգ։ Արյան մեջ բարձր խտությունը պահպանվում է 18- 24 ժամվա ընթացքում։

Թունավորման կլինիկական արտահայտությունները կապված են կենտրոնական նյարդային համակարգի վրա դեղորայքի թունավոր ազդեցությունից։ Լինում է թորշոմածություն, քնկոտություն, մկանային լարվածության իջեցում։ Որոշ հիվանդների մոտ հնարավոր է գրգովածություն, անհանգստություն։ Շատ հաճախ նկատվում են գերշարժումներ (հիպերկինեզ), մկանային կծկումներ, տոնիկ և կլոնիկ ցնցումներ։ Ծանր դեպքերում՝ հալուցինացիաներ, զառանցանք։ Լինում են նաև մաշկի գերարյունություն, ջերմություն, բբերի լայնացում, հաճախասրտություն։ Զարգանում է նաև կոմային վիճակ, սրտային գործունեության անկում։

Բուժումը։ Թունավորումից հետո 4 ժամվա ընթացքում ստամոքսի լվացում։ Նշանակվում է սիֆոնային հոգնա։ Դեղորայքի խտությունն արյան մեջ իջեցնելու նպատակով ներարկվում է հեմոդեզ և այլ պլազմային փոխարինողներ, նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթ, գլյուկոզայի 5%-անոց լուծույթ։ Միզամուղ միջոցների (ֆուրոսեմիդ, մանիտոլ և այլն) անարդյունավետության դեպքում կիրառվում է հեմոդիալիզ կամ որովայնամզային դիալիզ։ Միաժամանակ անհրաժեշտ է կատարել էլեկտրոլիտային հաշվեկշռի կարգավորում՝ նատրիումի և կալիումի պատրաստուկների ներարկումով։ Լյարդի ֆունկցիոնալ ակտիվության խթանման նպատակով նշանակվում է հիդրոկորտիզոն, պրեդնիզոլոն և այլն։

Շարժողական գրգռվածության կամ ցնցումների ժամանակ օգտագործում են նատրիումի օքսիբուտիրատ, նատրիումի ֆենոբարբիտալ, քլորալ հիդրատ։ Լայնորեն կատարվում է թթվածնաբուժում, նշանակվում են վիտամիններ։ Անհրաժեշտ են միջոցառումներ թոքաբորբի, թոքերի և ուղեղի այտուցի կանխարգելման նպատակով։
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites