ՈՒրբաթ, 03.05.2024, 15:26Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Թրոմբոցիտոպենիկ ծիրանացան (թրոմբոտիկ, մոշկովիչի համախտանիշ, միկրոանգիոպաթիկ հեմոլիզային սակավարյունո


Համեմատաբար հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Ծագման պատճառը դեռևս պարզ չէ։ Հիվանդության բնորոշ ախտանիշներն են տենդը, հեմոլիզային սակավարյունությունը, թրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, երիկամների և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները։

Հիվանդությունը կարող է զարգանալ ամեն տարիքում։ Այն դասվում է միկրոանգիոպաթիաների շարքին։ Ներկայումս ենթադրվում է, որ արյան ձևավոր տարրերի առաջնային վնասումները (թրոմբոցիտների և էրիթրոցիտների), ինչպես նաև մակարդման առաջնային խանգարումները ախտածնական նշանակություն ունեն։

Հիվանդության ախտաբանական անատոմիան բնորոշվում է անոթային խանգարումներով պայմանավորված տարբեր օրգանների միկրոանգիոպաթիաներով, դիստրոֆիկ և նեկրոզային փոփոխություններով և, որպես հետևանք, էրիթրոցիտների հեմոզիլի՝ ընդհանուր հեմոսիդերոզով։ Նկատվում են բազմաթիվ արյունազեղումներ և ինֆարկտներ։

Մանրադիտական հետազոտություններով հայտնաբերվում են մազանոթների, զարկերակիկների և մանր զարկերակների ախտահարումներ, որոնք առավել արտահայտված են երիկամներում և կապված են հիվանդության երկարատև ընթացքի հետ։ 
Հիվանդությունը մեծ մասամբ ընթանում է սուր։ Երբեմն նախորդում են կատառային երևույթներ, ընդհանուր թուլություն, հոդացավեր։ Սովորաբար առաջին նշաններն են որովայնի ցավերը, փսխումը, գլխացավը, տենդը։ Նշված երևույթների ֆոնի վրա զարգանում է թրոմբոցիտոպենիկ ծիրանացան, հեմոլիզային սակավարյունություն։ Նկատվում է խիստ գունատություն և մաշկային ծածկույթների չափավոր դեղնություն։ Կարող է լինել մելենա, արյունամիզություն, արգանդային արյունահոսություն։ Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման նշաններից են ուժեղ գլխացավերը, գրգռվածությունը, զառանցանքը, հալուցինացիան, ցնցումները։ Արյան քննությամբ հայտնաբերվում է ռետիկուլոցիտոզով ուղեկցվող հարաճող սակավարյունություն, թրոմբոցիտոպենիա։ Էրիթրոցիտների օսմոսային դիմադրունակությունը սովորաբար փոփոխված չէ։ Կումբսի նմուշը բացասական է։ Լեյկոցիտների քանակը հաճախ ավելացած է։ Որպես կանոն, դիտվում է հիպերբիլիռուբինեմիա (հիմնականում անուղղակի ֆրակցիայի հաշվին), հաճախ՝ հիպերգամագլոբուլինեմիա։ Երիկամային համախտանիշն արտահայտվում է հիպերտոնիայով, պրոտեինամիզությամբ, արյունամիզությամբ, գլանակամիզությամբ։ Հատկանշական է երիկամային սուր անբավարարության զարգացումը, որն ուղեկցվում է սակավամիզությամբ կամ նույնիսկ անմիզությամբ (անուրիա), ազոտեմիայով, ջրաէլեկտրոլիտային հավասարակաշռության խանգարումներով։

 

Բուժումը։ Նպատակահարմար է հակամակարդիչային բուժման վաղ նշանակումը, քանի որ հիվանդության ախտածագման մեջ առաջնակարգ դեր է հատկացվում ներանոթային տարածված մակարդումներին։ Բուժման կոմպլեքսում օգտագործվում են թրոմբոցիտների միացքավորման հատկությունները արգելակող դեղամիջոցներ։ Արյան փոխներարկում կատարվում է միայն կենսական ցուցումներով։ Երիկամային սուր անբավարարության դեպքում արյան փոխներարկումը կատարվում է հեմոդիալիզի կամ որովայնամզային դիալիզի հետ։ Փայծաղի հեռացումը վիճելի է։ Հիվանդության կանխագուշակումը անբարենպաստ է։

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites