ՈՒրբաթ, 03.05.2024, 07:48Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Տարբերհիվանդություններիկամհամախտանիշների ազդեցությունը պարբերական հիվանդությամբ տառապողներիմոտ1-նմաս


Հաղորդում Ա: Առանձին ընդհանուր համախտանիշների, հենաշարժական, շնչական և սիրտ-անոթային համակարգերի և համակարգային բնույթի տարբեր պաթոլոգիաների ազդեցությունը

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, ամիլոիդոզ, կանխատեսում, ուղեկցող հիվանդություններ

 

Կյանքին սպառնացող հիմնական վտանգն պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ հանդիսանում է ամիլոիդոզը [5]: Եվ թեկուզ այն համարյա լիովին կանխարգելվում է կոլխիցինով [6], դեռ պարզ չէ, թե մանկական տարիքից կոլխիցինը կանոնավոր ընդունող հիվանդները կարո՞ղ են համարվել լիովին առողջ մարդիկ, թե միևնույն է, նրանց կյանքի տևողությունը ընդհանուր բնակչության կյանքի միջին տևողությունից ցածր է մնում: Բացի այդ, դեղորայքի մշտական օգտագործումն այսպես թե այնպես, իջեցնում է կյանքի որակը, ազդում հիվանդների հոգեբանության վրա, փոխում շրջապատի մարդկանց վերաբերմունքը նրանց նկատմամբ: Դրան գումարած, այն տալիս է զգալի տնտեսական կորուստ, և, վերջ ի վերջո, հիվանդների մի մասի մոտ կոլխիցինն ի վիճակի չէ կանխարգելելու ՊՀ նոպաները, իսկ հազվադեպ դեպքերում՝ նաև ամիլոիդոզը [6]:

 

Ամիլոիդոզի զարգացման հավանականության տարբերությունը զանազան ազգերի մոտ թելադրում է բուժական և կանխարգելիչ միջոցառումների որոշ առումներով տարբեր կիրառման սկզբունքներ: Հայաստանի պայմաններում ապրող հայերի մոտ, որոնց ամիլոիդոզի հավանականությունը զգալիորեն ցածր է շեփարդ հրեաների և թուրքերի համեմատությամբ, մնում են չպարզաբանված մի կողմից՝ ամիլոիդոզի և ՊՀ այլ լուրջ բարդությունների վտանգի, մյուս կողմից՝ կոլխիցինաբուժության վտանգի իրական փոխհարաբերությունները: Դեռ մնում է հարցական, արդյո՞ք ՊՀ հիվանդների շրջանում չկա այնպիսի մի քանակակազմ, որոնց մոտ հիվանդության բարդությունների վտանգն ավելի ցածր է, քան կոլխիցինաբուժության բարդություններինը: Իսկ դա գնահատել անհնար է, եթե չունենանք մանրամասն տվյալներ՝ ՊՀ հիվանդների մոտ տարբեր չափանիշների [2-4], այդ թվում նաև տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայության պարագայում կյանքի տարբեր ժամանակահատվածների ընթացքում դիտվող ամիլոիդոզի զարգացման հաճախականությունը:

 

Նյութը և մեթոդները


Հետազոտությունը կատարվել է ՊՀ և համանման հիվանդություններով տառապող 100799 հիվանդների հիվանդության պատմությունների ուսումնասիրության հիման վրա [1]:

 

Արդյունքները և քննարկումը


Տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների ազդեցության ուսումնասիրությունները ՊՀ տառապողների մոտ կյանքի առանձին տասնամյակների ընթացքում ամիլոիդոզի հրովարտակման (մանիֆեստացիայի) հավանականության վրա, ցույց տվեցին հետևյալը (աղ. 1-4):

 

Աղյուսակ 1: Ամիլոիդոզի հրովարտակման հաճախականությունը ՊՀ հիվանդների կյանքի առանձին տասնամյակների ընթացքում` տարբեր ընդհանուր համախտանիշների առկայության պարագայում

Հիվանդություն և/կամ համախտանիշ

Կյանքի տասնամյակներ

II

III

IV

V

VI

Պարբերական տենդ

2
4,8 ( 3,29%
n= 42

2
4,8 ( 3,29%
n=42

1 *
2,9 ( 2,90%
n=34

1
5,9 ( 5,71%
n=17

2
18,2 ( 11,6%
n=11

Բնականոնից ցածր քաշ

6
11,1 ( 4,28%
n= 54

2
5,9 ( 4,04%
n=34

1
7,1 ( 6,88%
n=14

1
14,3 ( 13,2%
n=7

0
-
n=3

Ճարպակալություն

2
9,1 ( 6,13%
n= 22

0
0 ( 6,44%
n=13

0
0 ( 9,5%
n=8

0
-
n=3

1
-
n=1

Մշտապես բարձր ԷՆԱ

2
7,7 ( 5,23%
n=26

0
0 (5,12%
n= 17

1
9,1 ( 8,67%
n= 11

1
-
n= 3

0
-
n= 2

* - p<0.05, ** - p<0.01 *** - p<0.001

 

Ինչպես երևում է ներկայացված տվյալներից, ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի հետ համեմատ, հավաստելի տարբերություն հայտնաբերված է միայն կյանքի չորրորդ տասնամյակի ընթացքում. ՊՀ հիմնական շճաթաղանթաբորբային նոպաների հետ համատեղ մեկուսացած պարբերական տենդային նոպաներ ունեցող հիվանդների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման համեմատաբար ցածր հավանականություն: Այդ քանակակազմի հիվանդների մոտ տվյալ միտումը, ճիշտ է ոչ հավաստելի, դիտվում է կյանքի համարյա բոլոր մյուս տասնամյակների ընթացքում: Բնականոնից ցածր քաշ ունեցող հիվանդների մոտ երիտասարդ տարիքում միտում է դիտվում ամիլոիդոզի ավելի բարձր հավանականության օգտին, ինչը, սակայն, հետագայում փոխվում է հակառակ պատկերով: ՊՀ ճարպակալած տառապողներ այնքան էլ շատ չէին հանդիպում, և նրանց մոտ ամիլոիդոզի հավանականությունը կյանքի երկրորդ տասնամյակի ընթացքում մոտ է այլ հիվանդների մոտ դիտվող տոկոսին, իսկ երրորդում` ցածր է, սակայն ոչ հավաստելի: Մշտապես բարձր ԷՆԱ ունեցող հիվանդների մոտ ամիլոիդոզի հրովարտակման հավաստելի տարբերություններ չեն հայտնաբերված, սակայն, պետք է նկատել, որ դեպքերի թիվը բավականին ցածր էր ստույգ օրինաչափություններ հայտնաբերելու համար:

 

Աղյուսակ 2: Ամիլոիդոզի հրովարտակման հաճախականությունը ՊՀ հիվանդների կյանքի առանձին տասնամյակների ընթացքում հենաշարժական համակարգի տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայության պարագայում

Հիվանդություն և/կամ համախտանիշ

Կյանքի տասնամյակներ

II

III

IV

V

VI

Ատիպիկ հոդաբորբ

13
13,1 ( 3,39%
n= 99

7
10,3 ( 3,69%
n=68

8
19,5 ( 6,12%
n=41

8
33,3 ( 9,62%
n=24

5
41,7 ( 14,2%
n=12

Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ

1
3,6 ( 3,51%
n= 28

3
12,0 ( 6,50%
n=25

4
30,8 ( 12,8%
n=13

1
16,7 ( 15,2%
n=6

2
-
n=2

Պոլիմիոզիտ

2
7,4 ( 5,04%
n=27

4
18,2 ( 8,22%
n=22

4
36,4 ( 14,5%
n=11

3
-
n=3

0
-
n=2

Ձկնամկանի միալգիա

14 *
13,3 ( 3,32
n=105

5
8,2 ( 3,51%
n=61

5
20,8 ( 8,29%
n=24

2
12,5 ( 8,27%
n=16

0
0 (10,5%
n=7

 

Ինչպես երևում է տվյալներից, ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից հավաստելի տարբերություն նկատվում է միայն ձկնամկանի արտահայտված միալգիա ունեցող հիվանդների մոտ, այն էլ կյանքի միայն երկրորդ տասնամյակի ընթացքում: Ձկնամկանի միալգիա ունեցողների մոտ այդ ընթացքում ավելի հաճախ է դիտվել ամիլոիդոզի հրովարտակում: Ընդհանրապես այդպիսի միտում նկատվում է նշված տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների մեծամասնության առկայության պարագայում: Եվ իսկապես, եթե գումարենք այդ բոլոր համախտանիշների և հիվանդությունների պարագայում դիտվող դեպքերը, ապա ստանում ենք, ըստ տասնամյակների, ամիլոիդոզի հրովարտակման հետևյալ տոկոսներ. II` 11,6* ՞1,99%, n= 259, III` 10,8՞2,34%, n= 176, IV` 23,6 ** ՞ 4,50%, n= 89, V` 28,6* ՞6,45%, n=49, VI` 30,4՞9,59%, n= 23:

 

Ինչպես տեսնում ենք բերված տվյալներից, ընդհանուր առմամբ հենաշարժական համակարգի այնպիսի հիվանդությունների /համախտանիշների դեպքում, ինչպիսիք են ատիպիկ հոդաբորբը, անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը, պոլիմիոզիտը և ձկնամկանի արտահայտված միալգիան, հիվանդների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման հավաստելի ավելի բարձր հավանականություն կյանքի երկրորդ, չորրորդ և հինգերորդ տասնամյակների ընթացքում:

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites