ՈՒրբաթ, 03.05.2024, 10:11Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Տոքսոպլազմոզ` նորածինների և վաղ մանկական տարիքի


Պարազիտային հիվանդություն է, որի հարուցիչն է toxoplasma gondii- ն։ Տոքսոպլազմաները միաբջիջ օրգանիզմներ են, որոնք հիմնականում տեղակայվում են ռետիկուլոէնդոթելային հյուսվածքի բջիջների պրոտոպլազմայում։

Վարակման աղբյուր կարող են լինել բոլոր ընտանի կենդանիները՝ շները, կատուները, ձիերը, խոզերը, ոչխարները, ինչպես նաև բոլոր եղջյուրավոր անասունները, ճագարները, թռչունները։ Ինֆեկցիայի շտեմարան կարող են լինել աղվեսները, ջրաքիսները, մկները, առնետները, ագռավները և այլն։

 

Տոբսոպլազմաները հեշտությամբ օրգանիզմ են ներթափանցում վնասված մաշկի և լորձաթաղանթի միջոցով։ Շրջապատի համար վտանգավոր է նաև տոքսոպլազմոզով հիվանդը, որից պարազիտները արտազատվում են թքով, մեզով, կղանքով։ Որոշակի էպիդեմիոլոգիական նշանակություն ունեն նաև լվի, փայտոջիլի, մոծակի, տզի խայթոցները։ Վարակը անցնում է ոչ միայն շփման միջոցով, այլև սննդային ճանապարհով։

 

Հիվանդությունը լինում է`

 

  1. ձեռքբերովի և
  2. բնածին։

 

Ձեռքբերովի տոքսոպլազմոզն ընթանում է բազմազան արտահայտություններով և հաճախ չի ախտորոշվում։ Ըստ Սիմի դասակարգման, այն կարող է արտահայտվել`

 

  1. լիմֆադենոպաթիկ,
  2. էկզանթեմային,
  3. ցերեբրոսպինալ և
  4. ակնային ձևերով։

 

Համաճարակաբանական կարևոր նշանակություն ունի անախտանշային տոքսոպլազմակրությունը։

 

Պտղի վարակումը տեղի է ունենում ներարգանդային կյանքում ընկերքի միջոցով։ Թափանցելով պտղի օրգանիզմ, տոքսոպլազմաները արյան հոսքով տարածվում են նրա բոլոր օրգան-համակարգերում։ Ամենից առաջ ախտահարվում է բոլոր անոթների էնդոթելը։ Պարազիտի ներթափանցման տեղում առաջանում է բորբոքային ռեակցիա (վասկուլիտ), որը տարածվում է շուրջանոթային հյուսվածքներում (պերիվասկուլիտ)։ Անոթների շուրջը առաջանում են ոչ մեծ գրանուլոմաներ, որոնց կենտրոնը ենթարկվում է նեկրոզի, ապա քայքայվում է ու կրակալվում։

 

Բնածին տոքսոպլազմոզի կլինիկան կախված է պտղի ներարգանդային վարակման ժամկետից, ինֆեկցիայի զարգացման աստիճանից և մակրոօրգանիզմի առանձնահատկություններից։

 

Հիվանդության ամենածանր արտահայտությունները լինում են այն դեպքերում, երբ վարակումը տեղի է ունենում ներարգանդային զարգացման վաղ շրջանում։

 

Թալհամերը տարբերում է բնածին տոքսոպլազմոզի զարգացման հետևյալ փուլերը՝

 

  1. ընդհանրացման,
  2. էնցեֆալիտի և
  3. մնացորդային երևույթների։

 

Ընդհանրացման փուլը զարգանում է ներարգանդային կյանքում։ Այդ շրջանում հղիությունը կարող է ընդհատվել վիժումով։ Եթե վարակումը տեղի է ունենում հղիության ավելի ուշ շրջաններում, ապա նորածինը ծնվում է ընդհանրացած տոքսոպլազմոզի երևույթներով։ Ի դեպ, վերջինս կարող է պտղի անհասության պատճառ հանդիսանալ։ Հիվանդության այս շրջանում առաջին հերթին աչքի են ընկնում ներքին օրգանների ախտահարման նշանները։ Նկատվում է բարձր ջերմություն, փայծաղի և լյարդի մեծացում։ Հաճախ ի հայտ է գալիս դեղնուկ, ինչպես նաև՝ բծավոր, պապուլոզ կամ պետեխիալ ցաներ։ Հիվանդության այս շրջանում նորածնի մոտ կարող են նկատվել նաև շնչառության խանգարումներ, կապված ինտերստիցիալ թոքաբորբի հետ։ Արյան ընդհանուր քննությամբ հայտնաբերվում է լեյկոցիտոզ, էոզինոֆիլիա։

 

Տոքսոպլազմոզի զարգացման հետագա փուլն արտահայտվում է կենտրոնական նյարդային համակարգի զգալի փոփոխություններով։ Երեխաների մոտ նկատվում են ցնցումներ, ծայրանդամների սպաստիկ պարեզներ, շնչառության կենտրոնական ծագման խանգարումներ, գլխի ջրգողության արագ զարգացող ախտանիշներ։ Ուշագրավ է երեխայի ընդհանուր ծանր վիճակը, հաճախ՝ անկանոն բնույթի ջերմությունը։

 

Ողնուղեղային հեղուկը հաճախ դեղնագույն է լինում, բնորոշ է նաև սպիտաբջջային փեղեկումը (դիսոցիացիա):

 

Բնածին տոքսոպլազմոզի համար բավական բնորոշ են ներուղեղային կրակալումները, որոնք հայտնաբերվում են գանգի ռենտգեննկարահանումով։ Չնայած տոքսոպլազմոզն ուղեղանյութի կրակալումների առաջացման միակ պատճառը չէ, այնուամենայնիվ, վերջիններիս հայտնաբերումը ախտորոշիչ մեծ նշանակություն ունի։

 

Բնածին տոքսոպլազմոզի ժամանակ հաճախ հանդիպում են ջրագլխություն (հիդրոցեֆալիա) կամ փոքրագլխություն (միկրոցեֆալիա): Սրանք կարող են զարգանալ ինչպես ներարգանդային զարգացման շրջանում, այնպես էլ ավելի ուշ՝ կյանքի առաջին տարում։

 

Բնածին տոքսոպլազմոզի համար հատկանշական են նաև աչքերի փոփոխությունները։ Ամենաբնորոշն է դեղին բծից ոչ շատ հեռու կամ աչքի ծայրամասերում տեղակայված օջախային գունային խորեոռետինիտը։ Հաճախ պատահում են փոքրակնություն (միկրոֆթալմիա), ակնագնդերի ատրոֆիա, բնածին կատարակտ։

 

Բնածին տոքսոպլազմոզի ախտորոշումը հիմնավորվում է ողնուղեղային հեղուկից, ինչպես նաև ավշահանգույցներից, մկաններից, նշիկներից պատրաստված քսուքներում պարազիտների հայտնաբերմամբ։ Հարուցիչը կարելի է հայտնաբերել և բիոփորձերով։ Այդ նպատակով բիոպսիոն նյութերով վարակում են ծովախոզուկներին կամ սպիտակ մկներին և փորձակենդանիների օրգաններից պատրաստված քսուքներում հայտնաբերում են հարուցիչները։

 

Ախտորոշման համար օգտագործում են նաև կոմպլեմենտի կապման ռեակցիան տոքսոպլազմինային հակածնի հետ, ինչպես նաև տոքսոպլազմինային ներմաշկային նմուշը մոր և երկու տարեկանից բարձր երեխաների մոտ։ Տոքսոպլազմինը ներարկվում է ներմաշկային՝ Մանթուի ռեակցիայի նման, 1:2000 նոսրացումով, 0,1-0,2 մլ։ Նմուշը համարվում է դրական, եթե գոյանում է ինֆիլտրատ և կարմրություն՝ 10մմից մեծ տրամագծով։

 

Երեխաների տոքսոպլազմոզի կանխարգելակման համար անհրաժեշտ է հայտնաբերել տոքսոալազմոզով տառապող հղիներին։ Նկատի ունենալով ախտորոշման դժվարությունը, հիվանդության ակտիվ հայտնաբերման համար նպատակահարմար է հղիության ընթացքում կատարել բազմակի շճաբանական քննություններ։ Քլորիդինը պետք է նշանակել միայն հղիության VIII շաբաթից հետո, քանի որ սաղմի զարգացման վրա այն անբարենպաստ է ազդում։

 

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites