ՈՒրբաթ, 03.05.2024, 12:30Ողջույն Հյուր | RSS
Armenborisov.do.am
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Վեգետատիվ անոթային դիստոնիա (նեյրոցիրկուլյատոր դիստոնիա)


Ֆունկցիոնալ բնույթի անոթաշարժ խանգարում է, որն ուղեկցվում է անոթային համակարգի տարբեր հատվածների դիսկոորդինացված ռեակցիաներով։ Այդ պրոցեսներում նյարդային համակարգի սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինների ընդգրկումը կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։ Վեգետատիվ անոթային դիստոնիան ավելի հաճախ նկատվում է աղջիկների մոտ՝ սեռական հասունացման շրջանում, և կապված է բազմազան նեյրոհումորալ մեխանիզմների ազդեցությունների հետ։ Առաջացմանը նպաստում են քրոնիկական թունավորումները, ռեժիմի երկարատև և կոպիտ խախտումները, հիպոդինամիան։ Մեծ նշանակություն ունի ժառանգական նախահակումը։

Տարբերում են համակարգային և տեղային վեգետատիվ անոթային դիստոնիաներ։ Համակարգային դիստոնիաներն ընթանում են հիպեր և հիպոթենզիվ ձևերով։

Վեգետատիվ անոթային դիստոնիայի առաջին ձևը բնորոշվում է արյան ճնշման ոչ բարձր թվերի անցողիկ բարձրացումներով և բազմազան նյարդավեգետատիվ նշաններով՝ հուզական անկայունություն, անհանգիստ քուն, արագ հոգնածություն, պուլսի հաճախացում և անկայունություն, քրտնոտություն, ուժեղացած դերմոգրաֆիզմ և այլն։ Որոշ երեխաների մոտ արյան ճնշման բարձրացումը տեղի է ունենում միայն ֆիզիկական կամ հուզական լարվածությունից հետո, մնալով նորմալ` հանգիստ վիճակում, իսկ մյուսների մոտ՝ սիստոլային ճնշումը բարձր է հանգիստ ժամանակ (դիաստոլայինի նորմալ դեպքում)։ Սիստոլային ճնշման տևական և զգալի բարձրացումը (դիաստոլիկն աննշան բարձր է կամ նորմալ), հիպերտոնիկ հիվանդության զարգացման առումով, ավելի անբարենպաստ է։ Այդպիսի երեխաների ու անչափահասների մոտ հաճախ հայտնաբերվում են ժառանգական նախահակում, աքսելերացիայի նշաններ, վաղաժամ սեռական զարգացում, փոփոխություններ աչքի հատակում և այլն։

Վեգետատիվ անոթային դիստոնիայի հիպերտենզիվ ձևը (նյարդաշրջանառական ասթենիա) բնորոշվում է սիստոլային ճնշման իջեցման հակումով։ Նման երեխաների մոտ նկատվում են ընդհանուր թուլություն, գլխապտույտներ, գլխացավ, երբեմն ուշագնացություն։

Տեղային (ռեգիոնար) վեգետատիվ անոթային դիստոնիաներից են տեղական սպազմները կամ մկանային զարկերակների լայնացումները, մաշկային ջերմաստիճանի և քրտնարտադրության ասիմետրիաները, վերջույթակապտուկը և մաշկի գույնի այլ սահմանափակ փոփոխությունները, միգրենը, Ռեյնոյի համախտանիշը։ Որոշ դեպքերում վեգետատիվ անոթային դիստոնիան կարոդ է հանդես գալ որպես ավելի ծանր օրգանական հիվանդության արտահայտություն։

 

Բուժումը։ Կիրառվում են կոմպլեքս առողջական և հիգիենիկ միջոցառումներ, ֆիզիկական վարժություններ, ֆիզիոթերապևտիկ բուժում, ինչպես նաև հոգեբուժական ներգործության մեթոդներ։ Անհրաժեշտ է վերացնել վարակի օջախները։ Կարելի է օգտագործել նյարդային պրոցեսները կարգավորող դեղամիջոցներ՝ վալերիանա, բրոմի պատրաստուկներ, բելոիդ և այլն:

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites